News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, որն ուղղված է ինտերնետ ծառայությունների արխիվացման ստանդարտների սահմանմանը, անթույլատրելի է եւ հիշեցնում է կարգավորումները, որոնք կարելի է հանդիպել միայն տոտալիտար երկրներում, օրինակ՝ Հյուսիսային Կորեայում:

Այս մասին այսօր խորհրդարանական ժամի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովը փորձում է ինտերնետ պրովայդերներից պահանջել 2 տարով արխիվացնել IP-ը, IMEI-ը, էլեկտրոնային փոստն ու այլ օգտատիրական տվյալներ: Գորգիսյանը նշեց, որ կարխիվացվեն բոլոր տվյալները այն մասին, թե ով, երբ եւ ինչ սարքից է միացել ինտերնետին, ինչպես նաեւ թրաֆիքի չափը, ինտերնետ բոլոր մուտքերի IP հասցեները, բջջային սարքերի IMEI-ը, ինչպես նաեւ օգտատիրոջ գրանցման ID համարը անձնական բոլոր տվյալներով:    

«Այդպիսով ստացվում է, որ մեր պետական մարմինները որոշել են, որ բոլորս պետք է հսկողության տակ գտնվենք: Ամեն անգամ, երբ ինտերնետ ենք մտնում, որեւէ նամակ ենք ստանում, եւ այժմ դա պետք է պահպանվի 2 տարի, ինչը լավ չէ»,- ասաց պատգամավորը՝ իշխանություններին կոչ անելով ծայրահեղ միջոցների չդիմել: Նրա կարծիքով՝ դա առաջին հերթին սպառնալիքի տակ է դնում հանրապետությունում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումը: Բացի այդ, նա նշեց, որ դա հակասում է Եվրադատարանի 2015-ի ապրիլի 8-ի որոշմանը եւ մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ