News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ համապատասխան պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ եւ չեն կատարել ծառայողական պարտականությունները։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Ըստ այս պահին հայտնի տվյալների` անշարժ գույքի կադաստրային գնահատման եւ համակարգված դիտարկումների վարչության պաշտոնատար անձինք բնակավայրերի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ու հողամասերի գների, հասարակական նշանակության անշարժ գույքի միջին շուկայական վարձավճարի համակարգված դիտարկումներ անցկացնելու համապատասխան բաժնի ուժերով գործառույթը կատարելու փոխարեն՝ ձեռնարկել ու իրականացրել են նշված աշխատանքների գնման գործընթաց։ Հաղթած ընկերության հետ 2018 թվականի մարտի 6-ին կնքվել է 38․720․000 դրամի պայմանագիր։ Դրա շրջանակում, մարտի 6-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, պատվիրատուի տրամադրած տեղեկատվութան հիման վրա ընկերությունը ընդամենը կատարելով վերլուծություն՝ ներկայացրել է աշխատանքների կատարման հանձման-ընդունման ակտեր, որոնց հիման վրա ընկերությանը փոխանցվել է 15․488․000 դրամ։ Այս պահին հայտնի տվյալների համաձայն՝ հետագայում գործարքի ակնհայտ անշահավետ լինելու պատճառով 2018 թվականի հունիսի 25-ին պայմանագիրը լուծարվել է։ Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի նյութական վնաս եւ առաջացրել ծանր հետեւանքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։

Տպել
Ամենաշատ