News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կոլորադոցի մայրը, որը, իշխանությունների խոսքով, նվիրատվություններ եւ պետական օգնություն էր պահանջում իբր մահացու հիվանդ աղջկան բուժելու համար, մեղադրվել է դստեր սպանության մեջ, տեղեկացնում է Americaru-ն։

41-ամյա Քելի Ռենե Թրները մեղադրվում է իր դստեր՝ յոթնամյա Օլիվիա Հանթի առաջին աստիճանի սպանության, ինչպես նաեւ խարդախության, գողության, երեխաների հետ դաժան վերաբերմունքի եւ Medicaid-ի ապահովագրություն (538 հազար դոլարի չափով) կորզելու մեջ, այս մասին վկայում են Դուգլասի օկրուգի դատարանի փաստաթղթերը։

Թրներն իր ցուցմունքներում ասել է, որ իր յոթնամյա աղջիկը վերջին աստիճանի քաղցկեղ ուներ, բայց իրավապահները կարծում են, որ ամերիկուհին ստել է երեխայի հիվանդության մասին։ Նա աղջկան ենթարկել է բժշկական միջամտությունների՝ ֆինանսական եւ սոցիալական օգնություն ստանալու համար, եւ արդյունքում Օլիվիան մահացել է։

Քննիչների խոսքով՝ աղջկան բուժող բժիշկներից մեկն ասել է, որ երեխան մահացու հիվանդ չէր, եւ որ նա «ցնցվել» է, երբ իմացել է նրա մահվան մասին։ Դատախազները կարծում են, որ Թրները տառապում է Մյունհաուզենի ախտանիշով, որի դեպքում ծնողը կամ խնամատարը հիվանդություններ է հորինում կամ դրա ախտանշաններ, որպեսզի իր վրա ուշադրություն գրավի կամ անվճար օգնություն ստանա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ