News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

McKinsey & Co.-ի փորձագետները կարծում են, որ բանկերի կեսը չի դիմանա առաջիկայում հնարավոր գլոբալ ճգնաժամին։ Բանկերի մեծ մասը բավարար չափով կապիտալի եկամտաբերություն չունի, որպեսզի դիմանա դժվարություններին։ Իսկ մոտ մեկ երրորդը միաժամանակ աշխատում է գերազանցապես աննպաստ շուկաներում, ասվում է ճյուղի վիճակի մասին զեկույցում, գրում է Hightech+-ը։

Իր հետազոտության ընթացքում McKinsey-ն գնահատել է 1000 բանկ զարգացած եւ զարգացող երկրներում։ Մեկ երրորդի կապիտալի եկամտաբերությունը վերջին երեք տարում 1,6 տոկոսի մակարդակին է։ Դա անթույլատրելի է։

«Մենք կարծում ենք, որ գտնվում ենք տնտեսական ցիկլի վերջում, եւ հիմա բանկերը պետք է ձեռնարկեն համարձակ քայլեր, որովհետեւ նրանք բնավ հիանալի վիճակում չեն,- ասել է McKinsey-ի ավագ գործընկեր Կաուզիկ Ռաջգոպալը։- Ցիկլի վերջում ոչ ոք չի կարող իրեն թույլ տալ վայելել դափնիները»։ Խոցելի բանկերի մեծ մասը գտնվում է Եվրոպայում եւ Ասիայի երկրներում։

McKinsey-ն բանկիրներին կոչ է անում գործել երկու ուղղությամբ։ Առաջին տարբերակ. զարգացնել նոր տեխնոլոգիաներ, դա կբարձրացնի բիզնեսի եկամտաբերությունը։ Երկրորդ՝ նախատեսել խոշոր միաձուլումներ, դա կավելացնի կապիտալի պահուստները։

Bloomberg-ը նշում է, որ վերջին տասնամյակում բանկերի համար ավանդական առաջարկներով շուկա են դուրս գալիս, մի կողմից, հավակնոտ ֆինտեխսթարթափեր, մյուս կողմից՝ խոշորագույն IT ընկերություններ՝ Apple-ի եւ Google-ի գլխավորությամբ։ Բանկիրները մինչ այժմ համաձայնության չեն հասել այն հաշվով՝ արժե՞ արդյոք փորձել մրցակցել, թե՞ համագործակցել նրանց հետ։

Որոշ բանկեր ընդլայնում են վարկային պորտֆելը, ինչը բարձրացնում է բիզնեսի ռիսկերը։ Գրեթե բոլորը նվազեցնում են դեպոզիտների տոկոսադրույքները, այնպես որ՝ ավելի շատ հաճախորդներ են ուշադրություն դարձնում մասնավոր ներդրումավորման հնարավորություններին։

Միեւնույն ժամանակ, McKinsey-ի փորձագետները ճգնաժամն անխուսափելի չեն համարում։ «(Ատենակալների) ժյուրին դեռ վճիռ չի կայացրել՝ արդյո՞ք շուկայի ընթացիկ անորոշությունը կհանգեցնի անխուսափելի ռեցեսիայի, թե՞ դանդաղ աճի երկարատեւ շրջանի։ Փաստն այն է, որ աճը դանդաղել է... Հավանաբար, սա վերջին փիթ-սթոպն է այս ցիկլում բանկերի համար, որպեսզի արագ վերիմաստավորեն բիզնես-մոդելները եւ ընդլայնեն իրենց մասշտաբները»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ