News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱԹՍ ոլորտում Հայաստանն արդեն այսօր անում է այն, ինչը շատերին անհասանելի է։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարեց LOCATOR ընկերության ղեկավար Արման Խաչատրյանը։ Նրա խոսքերով, ծրագրային ապահովման, էլեկտրոնիկայի եւ ավիոնիկայի առումով Հայաստանում շատ լուրջ մշակումներ կան։

«Կարելի է որոշակի վստահությամբ ասել, որ մենք հաջողություն ունենք անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։ Այսօր տեղի ունեցավ նախկին ավիամոդելավորողների միավորում, ներգրավվում են նոր կադրեր, ինչպես նաեւ տեխնոլոգիկան վաշտից երիտասարդներ»,- տեղեկացրեց նա՝ հավելելով, որ այս տեսակետից Հայաստանը ոչ միայն հետ է մնում մյուս արտադրող երկրներից, այլեւ բավական լուրջ առաջընթաց է գրանցում։ «Մենք այսօր կարող ենք անել այն, ինչն ուրիշներին անհասանելի է։ Նրանք գնում են տեխնոլոգիաներ, իսկ մենք դրանք արտադրում ենք»,- հայտարարեց նա։

Հայկական ԱԹՍ ոլորտի Աքիլլեսյան գարշապարը թռիչքային հսկիչներն են, նշեց նա։ «Մեծ մասամբ տեղադրվում են Рixhawk-ի կամ Аrdupilot-ի տիպի ստանդարտ թռիչքային հսկիչներ։

Սակայն մեզ սեփական արտադրության հսկիչներ են անհրաժեշտ, քանի որ արտասահմանյանները տեղադրելու դեպքում երբեմն չգիտես, թե ինչ չփաստաթղթավորված գործառույթներ դրանք կարող են ունենալ»,- հայտնեց Խաչատրյանը։

Նա պարզաբանեց, որ չփաստաթղթավորված գործառույթները հայտնաբերելը գործնականում անհնար է, քանի որ դրանք ներդրված են միկրոսխեմայի մակարդակում։ «Անօդաչուների հաջողված արտադրության համար անհրաժեշտ են սեփական հսկիչներ եւ սեփական օպերացիոն համակարգ»,- նշեց նա։ Սակայն որակյալ հսկիչների արտադրության մասին այսօր դեռեւս վաղ է խոսելը, ասաց նա՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում։

«Մենք աշխատում ենք ծրագրային ապահովման ուղղությամբ։ Իսկ UAVLab-ում իրենց կողմից ստեղծված թռիչքային հսկիչ կա։ Մենք համատեղ դրոնի համար ստեղծել ենք մայրական պլատա, այդ ուղղությամբ աշխատանք կատարվում է»,- հայտարարեց Խաչատրյանը։ Այնուամենայնիվ, LOCATOR-ի տնօրենը նշեց Հայաստանում ԱԹՍ-ի արտադրության զարգացման ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը։

Անհրաժեշտ է ապահովել բարձրտեխնոլոգիական սարքավորման առկայություն, որի վրա կարելի է թեսթավորել սեփական արտադրանքը, ասաց Խաչատրյանը՝ պարզաբանելով, որ ներկայում այդ առումով հայ արտադրողների հնարավորությունները բավական սահմանափակ են։ «Անհրաժեշտ է արդեն ունեցած ձեռքբերումները փոխադրել նոր մակարդակ եւ քայլ առ քայլ առաջ շարժվել»,- հայտարարեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ