News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Թուրքիան Սիրիայում համատեղ պարեկություն կիրականացնեն։ Այս մասին ասվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխգործակցության հուշագրի մեջ, որն ընդունվել է երկու երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքում։

Փաստաթղթում նշվում է, որ երկու երկրները հավատարիմ են Սիրիայի քաղաքական միասնականության եւ տարածքային ամբողջականության պահպանմանը, ինչպես նաեւ Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը։ Մոսկվան եւ Անկարան ընդգծում են Սիրիայի տարածքում ահաբեկչության եւ անջատողականության դեմ պայքարելու իրենց վճռականությունը։ Այս համատեքստում Թել Աբյադի եւ Ռաս Ալ Այնի միջեւ 32 կմ խորությամբ իրականացվող «Խաղաղության ակունք» գործողության շրջանում կպահպանվի գոյություն ունեցող ստատուս-քվոն։

Երկու կողմերն էլ հաստատում են Ադանայի համաձայնագրի կարեւոր նշանակությաունը, Ռուսաստանի Դաշնությունը կնպաստի ժամանակակից պայմաններում դրա իրականացմանը։

2019թ․ հոկտեմբերի 23-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, «Խաղաղության ակունք» գործողության գոտուց դուրս ռուսական ռազմական ոստիկանության եւ սիրիական սահմանային ծառայության ստորաբաժանումներ են տեղակայվում։ Դրանք պետք է նպաստեն քրդական ազատագրական ուժերի ստորաբաժանումների դուրսբերմանը եւ սահմանից 30 կմ հեռավորությամբ դրանց սպառազինմանը, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12։00-ից 150 ժամվա ընթացքում։ Այդ պահից սկսվում է ռուս-թուրքական համատեղ պարեկությունը, որը կներառի սահմանից արեւմուտք եւ Թուրքիայի գործողության շրջանից արեւելք 10 կմ խորություն, բացի Ղամիշլի քաղաքից։ Քրդական ազատագրական ուժերը եւ նրանց սպառազինությունները դուրս կբերվեն Մենբիջից եւ Թալ Ռիֆաթից։

Երկու կողմերն էլ անհրաժեշտ միջոցներ կկիրառեն ահաբեկիչների ներթափանցումը կանխելու համար։ Համատեղ ջանքեր կկիրառվեն փախստականների անվտանգ եւ կամավոր վերադարձի համար։ Կստեղծվի տվյալ հուշագրի համակարգման մոնիթորինգի եւ վավերացման համատեղ մեխանիզմ։

Երկու կողմերն էլ կշարունակեն աշխատել «Աստանայի մեխանիզմի» շրջանակներում սիրիական հակամարտության քաղաքական լուծում որոնելու ուղղությամբ եւ կաջակցեն Սահմանադրական հանձնաժողովի գործունեությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ