News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ինչպես չարացրին նախկինների նկատմամբ, նույն պրոցեսը պետք է գա իրենց դեմ, ժողովուրդը չի մոռանում չարված ականջահաճո խոստումները։ Yerkir.am-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է ԱԺ ՀՀԿ նախկին խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով հեղափոխականներին հարած եւ հեղափոխության հենքը եղած գործիչների հանդեպ սկսված հետապնդումները:

«Վալերի Օսիպյանը բավական լավ կատարող էր, բայց որպես կառավարիչ՝ ես չեմ տեսել, նա ի՛ր մեջ պետք է գտնի թերությունները. ինչպե՞ս կարող են երկրի ոստիկանապետին հանեն եւ մամուլից իմանա»,-ասաց նա:

ԱԱԾ՝ հրաժարական տված ղեկավար Արթուր Վանեցյանին պրոֆեսիոնալ է համարում, բայց նկատում է, որ ԱԱԾ ոչ միայն ղեկավարը, այլեւ աշխատակիցները հանրության մեջ չպետք է շատ հայտնի լինեն եւ պետք է խուսափեն հարցազրույցներից, մինչդեռ նա հանրային մարդ էր դարձել.

«Իշխող թիմի 95 տոկոսը չկայացած մարդիկ են, կայացման խնդիր ունեն, եկել են կայանալու՝ ով կլինի առաջինը, ով կլինի երկրորդը եւ դա բերում է վանումների: Ես չեմ խոսում այդ քաղաքական ուժի մասին, ինձ հետաքրքրում է մեր երկրի ճակատագիրը»,-նշեց Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանի հիմնական բացթողումները համարելով փորձի պակասն ու թիմի ոչ ճիշտ ընտրությունը:

Հեղափոխական թիմին հարած՝ իրենց նախկին համակիրների, ինչպես նաեւ հեղափոխության շարժիչ ուժը հանդիսացած առանցքային գործիչների հանդեպ սկսված հետապնդումները Վահրամ Բաղդասրայանն այսպես մեկնաբանեց. «Օգտագործել եւ գցել մի կողմ՝ այդ մոտեցմանը ես դեմ եմ եղել»:

Նրա կարծիքով՝ այդ մարդիկ մեր պետության կայացման համար իրենց լուման են ներդրել եւ անընդունելի է նման վարքագիծը. «Եթե, իրոք, կան լուրջ պատճառներ՝ հանցակազմ, չարաշահումներ, քննությունը նորմալ է, բայց պետք է լինի՛  քննություն, հետո նոր՝ մեղադրանքներ եւ լուտանքներ, ոչ թե՝ ֆեյսբուքյան էջերում վարկաբեկեն մարդուն, նրա ընտանիքը, երկու օրով տանեն կալանավորեն մարդուն, դրանից հետո բաց թողնեն՝ առանց ներողություն խնդրելու: Համենայն դեպս, այդ բիծը մնում է այդ մարդու կյանքի վրա»:

Վահրամ Բաղդասարայանը զգոնության կոչ արեց իրավապահներին՝ զգուշացնելով հատուցման ժամանակից:

«Այս քայլերը չեն կարող իրավական պետության տրամաբանության մեջ նույնիսկ տեղավորվել: Պատկերացնում եք՝ փաթեթով գործեր. մրցույթ է գնում, թե ո՛ր մարզպետը կամ ո՛ր գերատեսչության ղեկավարը ավելի շատ կգրի, ավելի շատ լայքեր կհավաքի, որ հայտնաբերել են ինչ-որ բաներ... բայց բոլորը փուչ են: Եթե այդ գրածների 10 տոկոսը իրականությանը համապատասխաներ, հիմա մեր բանտերում տեղ ու դադար չէր լինի»,-ասաց նա:

Վահրամ Բաղդասրանի դիտարկմամբ՝ ամբողջ ժողովրդին սովորեցրել են, որ գրեն՝ տեղին, անտեղին եւ  մարդկանց հեղինակության հետ խաղան:

Փաշինյանի հիմնական հենարանի՝ ժողովրդի, իշխանությունների տակից սահելուն անդրադառնալով, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Եթե Ամուլսարի հետ կապված ժամանակին զուսպ լիներ իր հայտարարությունների մեջ, թե՝ այստեղ կոռուպցիա է եւ այլն, այդպես չէր լինի: Ժամանակին նույնիսկ քրեական գործ հարուցվեց, հետո կարճվեց, որովհետեւ անհիմն էր եւ հիմա շատ վատ կացության մեջ է: Ես նրան չեմ նախանձում՝ երկու դեպքում էլ շատ վատ կացության մեջ է՝ Ամուլսարի հանքը փակելու եւ բացելու: Այդ պատճառով էլ ցանկացած ընդդիմադիր պետք է մտածի, որ կարող է իշխանություն դառնալ. այսօր ինքն է իշխանության կրողը եւ պետք է հետեւություն անի»:

Հրապարակային մյուս կոչերին եւ խոստումներին էլ հանրությունը կարոտ էր, ուզում էր լսել,  բայց երբ լսում է եւ արդյունքը չի տեսնում, նրա խոսքով,  չարանում է. «Ինչպես չարացրին նախկինների նկատմամբ, նույն պրոցեսը պետք է գա իրենց դեմ, ժողովուրդը չի մոռանում չարված ականջահաճո խոստումները»:

Վահրամ Բաղդասարյանը խոսեց նաեւ Սերժ Սարգսյանին՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով հրավիրելու, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու, Հրայր Թովմասյանի հանդեպ քրեական գործ հարուցելու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
Ապա՝ նույն ժամանակահատվածում, պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան...
«Փաստ».  Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում
Այսինքն, իրական հանդիպում «բնակիչների հետ», որի ժամանակ մարդիկ իրենց կարծիքն ուղիղ կասեին Նիկոլ...
«Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի
Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը...
«Ժողովուրդ». Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184
Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է...
«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում
Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է...
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Ամենաշատ