News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայի հյուսիս-արեւելքում թուրքական «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը դադարեցվում է, այսուհետ ամեն ինչ կախված կլինի քրդական ուժերի դուրսբերումից, լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով, Ռուսաստանը Սիրիայի հարցով իր որոշումն ընդունելիս չի հետեւել ԱՄՆ-ի դիրքորոշմանը, որը փոփոխական ու հակասական է։

«Մենք չենք հետեւում Միացյալ Նահանգներին։ Նրա դիրքորոշումը նախ բավական փոփոխական եւ հակասական է։ Երկրորդ, իհարկե, ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիան Սիրիայի տարածքում անօրինական է գտնվում։ Այդ մասին լավ հայտնի է․․․»,- ասել է Լավրովը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված էր Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության  եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Թուրքական ավիացիան նույն օրը հարվածներ էր հասցրել երկու երկրների սահմանին գտնվող Ռաս Ալ Այն եւ սիրիական մի շարք այլ քաղաքների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ