News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Եթե վարչության պետը 250 հազար դրամով աշխատում է՝ հասկանալով, որ փոխնախարարի աշխատավարձը 5 հարյուր հազար դրամ է, ու եթե տեսնում է, որ նախարարինն ու փոխնախարարինը 1 միլիոն է դարձել, էլ ավելի դեմոտիվացված է աշխատելու։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր՝ հոկտեմբերի 22–ին, ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով Hetq.am-ի հրապարակմանը, ըստ որի, նախարարների աշխատավարձը գաղտնի բարձրացել է մինչեւ 1․5 մլն դրամ։

«Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ պետական համակարգում կա աշխատավարձերի վերանայման կարիք, բայց ես եղել եմ այն կարծիքին, որ մենք հստակ պետք է իմանանք, թե ուր ենք գնում: Աշխատավարձերի վերանայումը պետք է համաչափ լինի։ Չի կարող նախարարը ստանալ ավելի, փոխնախարարը՝ ավելի, իսկ վարչության պետը՝ պակաս»,- ասաց Պիպոյանը։

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ աշխատավարձերի անհամաչափ բարձրացում գոյություն ունի. «Նախարարի, փոխնախարարի, ծառայության ղեկավարների աշխատավարձն իրենց աշխատողների համեմատ այսպես թե այնպես արդեն իսկ էական բարձր է։ Երբ մենք նրանց աշխատավարձն ավելի ենք բարձրացնում, ապա պետք է հասկանանք՝ 250 հազարի 20 տոկոսը 50 հազար դրամն է, 6 հարյուր հազարի 20 տոկոսը՝ 120 հազար դրամը, այսինքն՝ մենք կարող էինք 2 հոգունը բարձրացնել այս մեկի հաշվին»։

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ այդպիսի քայլով էլ ավելի են տարանջատում ղեկավարին իր աշխատակցից. «Մինչդեռ արդյունքը շատ դեպքերում հենց ներքեւի քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ պետք է ապահովենք։ Ավելին, մեր բարձրաստիճան պաշտոնյաները շատ դեպքերում բողոքում են, որ չեն կարողանում լավ, որակյալ աշխատակից գտնել։ Հարց է առաջանում՝ եթե իրենք իրենց եկամուտից 100 հազար դրամ խնդրեին՝ վարչապետը ապահովեր այլ հաստիքի համար, իրենք կկարողանայի՞ն մեկ հոգի իրենց լուրջ աջակցություն ցուցաբերող գտնել, թե ոչ»։

Տպել
Ամենաշատ