News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը չի խոստացել պատերազմ վարել, որպեսզի քրդերին պաշտպանի ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը։

Նա նշել է, որ Թուրքիան «ՆԱՏՕ-ի վաղեմի դաշնակիցն է», եւ իրենք չեն պատրաստվում դաշնակցի հետ պատերազմի մեջ մտնել։ Նրա խոսքերով, ԻԳԻԼ-ի մոտ 11 000 զինյալներ, որոնք գերված են Սիրիայի հյուսիս-արեւելքում, եւ որոնք, ինչպես շատերը կարծում էին, կարող էին փախչել ԱՄՆ-ի հեռանալուց հետո, հիմնականում բանտերում են․ «Մենք տեղեկություններ ունեինք միայն, որ ավելի քան 100 մարդ է փախել»։

Ընդ որում, Էսպերը նշել է, որ Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվի Սիրիայում քրդերի դեմ ռազմական ենթադրյալ հանցագործությունների համար։

ԱՄՆ մի քանի պաշտոնատար անձինք CNN-ին հայտնել են, թե կարծում են, որ ուժերը, որոնք Անկարան օգտագործել է Սիրիա ներխուժման համար, կազմված են եղել ծայրահեղական խմբավորումների հետ կապ ունեցող զինյալներից։

«Թուրքիան կարող էր օգտագործել իր կանոնավոր զորքերը, սակայն դրա փոխարեն նրանք որոշել են օգտագործել այդ գլխակերներին, ավազակներին, ծավահեններին, որոնց պետք է վերացնել աշխարհի երեսից»,- վերջերս լրագրողներին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստոլտենբերգին եմ ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ զորքերի հայելային հետքաշման առաջարկը. Փաշինյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին եմ ներկայացրել Հարավային...
Հուսով ենք՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը շուտով կհաստատվի. Փաշինյան
Ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Յենս...
Սթոլտենբերգը՝ Երեւանում.. ողջունում եմ ձեր համեաշխությունն Ուկրաինայի հետ
Սթոլտենբերգը Երեւանում ելույթի մեկ երրորդը նվիրել է Ուկրաինային...
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Սթոլտենբերգ
Հարավային Կովկասի կայունությունը շատ կարեւոր է Եվրատլանտյան տարածաշրջանի համար...
Փաշինյանն ընդունել է Սթոլթենբերգին. Հայտնի է՝ ինչ են քննարկել
Նիկոլ Փաշինյանի և Յենս Սթոլթենբերգի հանդիպումը շարունակվում է ընդլայնված…
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դիմավորել են Հայաստանի...
Ամենաշատ