News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը, հրաժարվել է շտապ կարգով ընդունել ԵՄ-ից երկրի դուրս գալու մասին համաձայնագիրը՝ նոր պարտության մատնելով վարչապետ Բորիս Ջոնսոնին։ Դա, հավանաբար, կհանգեցնի Brexit-ի նոր հետաձգմանը եւ արտահերթ ընտրությունների, հայտնում է BBC-ն։

Ջոնսոնը հայտարարել է, որ օրենքի քննարկման հարցում դադար կտրվի՝ Բրյուսելի հետ խորհրդակցությունների համար։

Համայնքների պալատը ձայների 322-ը 308-ի հարաբերակցությամբ հետաձգել է  կառավարության արագացված տեմպերով (որպեսզի հասցնեն մինչեւ Brexit-ի օրը՝ հոկտեմբերի 31-ն ընդունել համաձայնագրի վավերացման մասին օրենքը) առաջարկը։

Ավելի վաղ երեքշաբթի օրը Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ եթե արագացված գրաֆիկը պատգամավորների կողմից մերժվի, իսկ Եվրամիությունը որոշի Բրիտանիային երկարաժամկետ դադար տալ, ապա ինքը հետ կկանչի համաձայնագիրը եւ դրա փոխարեն կաշխատի, որպեսզի մոտ ապագայում արտահերթ ընտրություններ կազմակերպվեն։

Մինչ Համայնքների պալատը կմերժեր Brexit-ի գործընթացում արագացված գրաֆիկը, պատմական պահ եղավ՝ պատգամավորներն առաջին անգամ քվեարկեցին Եվրամիությունից դուրս գալու նախագծի օգտին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ