News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.22
EUR
526.33
RUB
7.47
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Մենք չենք կարող ասել, թե կոնկրետ ով է կանգնած Nouvelles d'Arménie-ի խմբագրության վրա հարձակման հետեւում, սակայն ակնհայտ է, որ հետքը տանում է Թուրքիա: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Nouvelles d'Armenie-ի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ հանցագործները դուռը ջարդել են ոչ այն նպատակով, որ ինչ-որ արժեքավոր բան գողանան: «Զրահապատ դուռը չեն ջարդում միայն այն բանի համար, որ դուրս բերեն հին համակարգիչները: Գրասենյակում կար միանգամայն նոր պրինտեր, որին հանցագործներն անգամ ձեռք չեն տվել»,- հավելեց նա:

Թորանյանը նշեց, որ համակարգիչներում 6 տարվա նյութերով բազա կար:

Հարցին՝ մինչեւ հարձակումը որեւիցե սպառնալիք ստացե՞լ են, գլխավոր խմբագիրը նշեց, որ ինքը համացանցում, բնականաբար, բախվել է սպառնալիքների եւ վիրավորանքների: Թորանյանը վերջին շրջանում կատարել էր մի քանի խիստ հայտարարություններ, որոնցով դատապարտել էր Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ Թուրքիայի գործողությունը:

Խմբագիրը հավելեց, որ իրենք ոստիկանություն են դիմել միջադեպը քննելու համար:

Հիշեցնենք, որ հարձակումը կատարվել էր կիրակի գիշերը: Նշվում է, որ ջարդել են խմբագրության դուռը, գողացել են ֆոտոխցիկը եւ 3 համակարգիչ, որոնցում գաղտնի տեղեկություններ էին պահվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել