News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.22
EUR
526.33
RUB
7.47
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ մենք զբաղված ենք ներքաղաքական գզվռտոցով, մեր շուրջը կատարվում են իրադարձություններ, որոնք շահեկան չեն մեզ համար։ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայաստանի հարցով նոր զեկուցող է նշանակել՝ Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բասեսկուին, որն Իլհամ Ալիեւի ամենամտերիմ մարդկանցից էր ժամանակին եւ «Նաբուկո» գազատարի լոբբիստներից։

Նախագծի տապալումից հետո սերն Ալիեւի հանդեպ թերեւս նվազել է, բայց կապերը պահպանվել են։ Եվրոպական խորհրդարանի հիմնական զեկուցողներն առնվազն տարին մեկ քաղաքական գնահատականներ են ներկայացնում։

Ղարաբաղի հարցում իր բացասական դիրքորոշմամբ հայտնի զեկուցողի պարագայում մեզ առաջիկա 5 տարում տհաճ անակնկալներ են սպասվում եվրապառլամենտի զեկույցներում։ Պատճառը ՀՀ իշխանությունների անգործությունն է։

Պարզվում է՝ մայիսից հետո ձեւավորված Եվրոպական խորհրդարանի հետ ՀՀ ԱԺ-ն ոչ մի պաշտոնական հարաբերություն չի հաստատել՝ աշխատանք չի տարվել, այցեր չեն եղել։ Ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ ԱԺ-ն չեն փորձել կանխել Բասեսկուի նշանակումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում հակադարձել են Լավրովին. հակամարտության կարգավորումը հնարավոր է Ադրբեջանի սահմաններում
«Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ցանկացած ծրագրի անբաժանելի մասն է»...
Ղարաբաղյան հակամարտությունը հեռու է կարգավորման փուլից. փորձագետ
Չեմ կարծում, թե հնարավոր է խոսել ինչ-որ հեռանկարների մասին...
Լավրովը փաստորեն հակադարձել է ադրբեջանական ապակառուցողական հայտարարություններին. Ռուբեն Ռուբինյան
Այս պատասխաններով Սերգեյ Լավրովը փաստորեն հակադարձեց ադրբեջանական կատեգորիկ ու ապակառուցողական հայտարարություններին, վերահաստատեց, որ…
Կաջակցենք լուծման այն տարբերակը, որը ձեռնտու կլինի ղարաբաղյան հակամարտությանը ներգրավված բոլոր կողմերին. Լավրով
Ռուսաստանը վարում է կարգավորման քաղաքական սկզբունքների համաձայնեցման հետեւողական աշխատանք…
Առանց Ղարաբաղի ժողովրդի համաձայնության անհնար կլինի ձեւակերպել որեւէ համաձայնություն. Լավրով
Մենք, որպես համանախագահներ, ջանում ենք, որ փոխզիջումներն արտահայտեն շահերի իրական հավասարակշռությունը…
Լավրովի այցը կապված է «Լավրովի պլանի»վերախմբագրված տարբերակի հետ․ Կարեն Բեքարյան
ՀՀ - ՌԴ հարաբերություններում առկա տարաբնույթ վայրիվերումների ֆոնին, Երևան այցի նախորդ օրը․․․