News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ի՞նչ ճակատագիր ունեցան ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերը, որոնց մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա մայիսի 8-ին` իր գործունեության մեկամյակն ամփոփող ասուլիսի ընթացքում: «Ազգային անվտանգության ծառայությունում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետեւ նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ Ազգային անվտանգության ծառայության նյութեր են ոչնչացրել», – ասաց վարչապետը:

Կատարվածը հանցագործություն որակելով` նա ավելացրել էր. «Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է։ Էդ նյութերն իրենց սեփականությո՞ւնն էին, որ ոչնչացրել են։ Այդտեղ կարող էին լինել նյութեր բազմաթիվ բաների մասին։ Ուրվական գործ է, սա շատ լուրջ հետեւանքների պետք է բերի»:

Հայտարարությունից 5 ամիս անց «Ժողովուրդ» օրաթերթը գնացել է այս փաստաթղթերի հայտնաբերման գործի հետքերով: ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ – լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարզազրույցում հայտարարել է, որ դրանք ներքին շրջանառության փաստաթղթեր են եղել, որոնք բոլորը վերականգնվել են:

«Ես ասեմ, որ բոլոր փաստարկները փաստացի վերականգնված են եւ այդպիսի փաստարկում չկա, որ ….: Մի ծառայությունից մյուս ծառայություն է չէ՞ գնում գրագրությունը, այդ իրենց ֆունկցիաներով ամեն ինչ վերականգնված է»,- վստահեցրել է ԱԱԾ փոխտնօրենը:

Նրա խոսքով` որեւէ քրեական գործ դրանցում չի եղել, դրանք բացառապես ներքին շրջանառության փաստաթղթեր են եղել: Առանց բացելու փաստաթղթերի բովանդակությունը, Ստեփան Մելքոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է, որ դրանց անհետացմանը վերաբերող ծառայողական քննության արդյունքներն, ըստ ամենայնի, շուտով կներկայացնեն հանրությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ի՞նչ գնումներ է կատարել Քրիստիննե Գրիգորյանը
Արտաքին հետախուզական ծառայության մասին սա, թերեւս, միակ տեղեկությունն է, որ հայտնի է։ Որեւէ մեկին...
«Ժողովուրդ». Գյուղատնտեսությունը անկում է ապրել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 183
Ժողովուրդ օրաթերթը համադրելով պաշտոնական տեղեկությունները, պարզեց, որ իրականում Հայաստանում...
«Հրապարակ». Փաշինյանին չի հաջողվում ՔՊ-ն դարձնել եվրոպական ազդեցիկ կուսակցություններից որեւէ մեկի անդամ
Դեռ շաբաթներ առաջ ՔՊ-ական մեր աղբյուրներն ասում էին, որ կարծես որոշում ունեն եւ անդամակցության հայտ են...
«Հրապարակ». Լեւոն Քոչարյանը կուսակցություն կբացի՞
Չկան կուսակցություն բացելու մտադրություններ, իսկ հիմա զբաղված եմ, շտապում եմ քննարկման...
«Ժողովուրդ». Դատական համակարգում ՍԴ դատավորի նոր հավանական թեկնածուի անուն է շրջանառվում
Քաղաքական իշխանությունը իր «սրտի» թեկնածուին է փորձում առաջ տանել, իսկ դատական համակարգը չի...
«Հրապարակ». Միլիարդներ նորաստեղծ ՊՈԱԿ-ների համար
Նախագծից տեղեկանում ենք նաեւ, որ ստեղծվելիք ՊՈԱԿ-ը պետք է զբաղվի ինչ-որ համակարգչային ծրագրերի...
Ամենաշատ