News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրան, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը, որը ստացվել է 2018 թվականի մարտի 2-ին, աշխատանքային օրվա ավարտին ԱԺ ընդհանուր բաժնի արդեն նախկին պետը՝ Ռուզաննա Արզումանյանը, անմիջապես չի գրանցել համակարգում, այլ արել է երկուշաբթի օրը՝ մարտի 5-ին։

Եվ այդ եռօրյա ժամկետը ՀՔԾ-ն գնահատել է որպես խախտում ու այդ հիմքով նախ ցուցմունք է կորզել Արզումանյանից, որ նա գործել է Արսեն Բաբայանի ցուցումով, ապա մեղադրանք է առաջադրել Բաբայանին։

«Ռուզաննա Արզումանյանն ամիսներ առաջ կենսաթոշակի է գնացել եւ այլեւս չի աշխատում ԱԺ-ում։ Իսկ ինչո՞ւ է հենց Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք տվել, այլ ոչ թե, ասենք, Արա Սաղաթելյանի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի։ Բանն այն է, որ ընդհանուր բաժինը գործել է ոչ թե ԱԺ աշխատակազմի ղեկավարի, այլ տեղակալի կուրացիայի տակ։

Ի դեպ, Արզումանյանի հետ երկար տարիներ աշխատած մեր զրուցակիցները պատմեցին, որ տիկինը մշտապես աչքի է ընկել իր «դնջությամբ» եւ հաճախ է ուշացրել կարեւոր գրությունները»,-գրել է թերթը։

Թերթը hավելել է, որ չնայած այն փաստին, որ Ռուզաննա Արզումանյանին տեսել էին Հատուկ քննչական ծառայությունում եւ վստահ են, որ հենց նա է ցուցմունք տվել Արսեն Բաբայանի դեմ՝ նպաստելով վերջինիս ձերբակալությանը, նա թերթի հետ զրույցում կտրականապես հերքել է գործող իշխանությունների հետ իր համագործակցության մասին լուրերը։

Արզումանյանի հետ «Հրապարակ»-ի հարազրույցը՝ ստորեւ.

-Տիկին Արզումանյան, տեղյակ եք, որ ՀՔԾ-ում գործ է հարուցվել, եւ այդ շրջանակներում նախօրեին ձերբակալել են Ձեր նախկին վերադաս Արսեն Բաբայանին։

-Ոչ, տեղյակ չեմ, ես թոշակի մեջ եմ եւ ոչ մի բանից տեղյակ չեմ։

-Մինչդեռ կան տեղեկություններ, որ Դուք «աջակցել» եք իրավապահներին․ որեւէ բացատրություն կամ ցուցմունք տվե՞լ եք ՀՔԾ-ում․․․

-Որեւէ, որեւէ բանից տեղեկություն չունեմ, ես թոշակի եմ անցել, որեւէ տեղեկություն չունեմ, ես լսեցի, նայեցի հեռուստացույցով եւ հեռուստացույցից եմ իմացել։

-Դուք Բաբայանի դեմ ցուցմունք չե՞ք տվել, որ նա է Ձեզ պարտադրել փոխել Գագիկ Հարությունյանի դիմումի ամսաթիվը, գրել, որ հետին թվով եք մուտք արել ԱԺ ընդհանուր բաժին։

-Դուք բառեր եք ասում, որ ես պնդում եմ՝ որեւէ տեղեկություն չունեմ այդ բանի առիթով։

-Ձեզ չե՞ն հարցաքննել։

- Ոչ, ոչ։

-Դուք բացատրություն չե՞ք ներկայացրել նշածս փաստով։

-Որեւէ տեղեկություն չունեմ այդ գործից։

- Բայց գրե՞լ եք բացատրություն։

-Ոչ։

-Իսկ որեւէ մեկին պատմե՞լ եք, որ, իբր, Արսեն Բաբայանը Ձեզ պարտադրել է։

- Ոչ, ոչ եւ ոչ։

-Իսկ հնարավո՞ր է, որ ինչ-որ մեկը Ձեր անունից այդ տեղեկությունը տար։

-Ոչ, բոլորովին, ո՞վ պետք է գրած լինի, ում ուզում եք՝ գնացեք հարցրեք։

-Տարօրինակ է, որ չեք հիշում՝ այդ դիմումի հետ կապված խնդիրներ ծագե՞լ էին, թե՞ ոչ։

-Չեմ հիշում․ ես ինչքան ժամանակ է՝ թոշակի մեջ եմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս վիճակում մանդատ դնելս առնվազն նշանակում է մարտի դաշտից հեռանալ. հետ եմ վերցնելու դիմումս. Գայանե Աբրահամյան
Այս պատերազմը ՀԱՂԹԵԼՈՒՑ հետո համատեղ կքննարկենք անելիքս...
Իշխող ուժը քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ․ Չալաբյան
Իրականությունը սակայն շատ ավելի բարդ է, և կա առնվազն մի քանի պատճառ, որոնք խոսում են նրա մասին, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից օրենքը…
Քաղաքական հետապնդում չկա՞. Հոգով կույրերի ժամանակը. Շաքե Իսայան
Ցայսօր «Արժեք-Կոստյում» գոյամարտում Կոստյումը մշտապես հաղթանակ է տանում: Պարզապես Կոստյումի մեջ խցկվածների ամեն...
«Ժողովուրդ». Սնանկության դատարանի դատավորները դիմումներ են գրում. գործընթացը սկսված է
Այս կառույցի դատավորները շարունակում են մնալ Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում: Եվ հիմա, կարծես թե, Սնանկության...
«Ժողովուրդ». ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել
Ընդգծենք` քանի որ Խունդկարյանը միակ թեկնածուն էր, ապա նրան ընտրվելու համար անհրաժեշտ էր հինգ կողմ ձայն...
«Ժողովուրդ». Մանրամասներ ՔՊ փակ նիստից. ինչ հարցեր են բարձրաձայնել պատգամավորները
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է խոսել այդ անցման մասին ու նշել, որ դա այդքան էլ իրատեսական չէ այս պահին...