News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն այս օրերին Չինաստանում է՝ մասնակցում է չին-հայկական «Շանսի-Նաիրիտ» ընկերության խորհրդի նիստին, որի անդամ է ինքը։ Նա «ձեռքերը լվացել է» Ամուլսարի թեմայից, քանի որ նեղացած է մամուլի հրապարակումներից ու այն շահարկումներից, թե ինքն ու իր հայրը կապ ունեն Ամուլսարի՝ 400 հազար դոլարով իրականացված փորձաքննության հետ։

Սիսեռյաններին, հիշեցնենք, մեղադրում էին, թե, լինելով լիբանանցի, միջնորդել են, որ լիբանանյան ELARD ընկերությունն իրականացնի փորձաքննությունը, եւ դրա տակ կոռուպցիոն ռիսկ էին տեսնում։

Սիսեռյանն ասաց, որ որոշել է այլեւս չխառնվել Ամուլսարի թեմային, թեեւ ընդամենը մամուլի հետ կապերն էր համակարգում։ Բայց որքան էլ հերքում էր ELARD-ի հետ իր ընտանիքի կապը, միեւնույն է, մարդկանց մեջ հաստատվել է, որ դա իրենց բերած ընկերությունն է։ Իսկ Ամուլսարի թեմայով հիմա, իր խոսքով, բացառապես վարչապետն է զբաղվում, հարցի լուծումն էլ նրա տիրույթում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուսանողները եւ ՀՅԴ երիտասարդները իրազեկման հերթական երթով շարժվում են նախարարությունների շենք
Երթը կավարտվի նախարարության շենքի մոտ, որտեղ դաշնակցական երիտասարդները շարունակում են օրեր առաջ սկսած նստացույցը նույն պահանջով…
«Հույս ունեմ՝ ԲՀԿ-ն այսօրվանից դասեր կքաղի կատոկի տակ կրկին չընկնելու համար». Վահան Կոստանյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան...
«Իրավունք»․ «Նոր տարին առանց քաղաքապետի». օրակարգում կրկին Հայկ Մարությանի հրաժարականի հարցն է
Սակայն, այս անգամ զուտ տեխնիկապես է հետաձգվում այն, քանի որ վերջինիս հորդորել են հրաժարական չտալ, քանի դեռ...
«Հրապարակ». «Տենց եք անում, որ սենց չափերներն անցնում են». ԱԺ-ում բախումը քվեարկության պատճառով էր
Իշխանականները դահլիճից դուրս էին եկել «հաշիվ մաքրելու»…
«Ժամանակ». Մեր օրերի նակրոբարոնը. Քրգործ է հարուցվել միանգամից երկու հոդվածով
Ռոբերտ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա...
«Հրապարակ». Նոր նախարարությունում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ. դիմել է դատախազություն փոխնախարարի դեմ
Իմ դիմումի մեջ գրել եմ ինչ պետք է, բայց դա հրապարակային բան չէ...