News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունիսի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամենակարեւոր նիստերից մեկի ժամանակ, երբ քննարկվում էր Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց քվեարկությանը:

Դրանից հետո լուրեր տարածվեցին, թե Իգիթյանը չէր մասնակցել՝ պայմանավորվելով ուկրաինացի պատվիրակների հետ, որից հետո ռուսական կողմը հայկական կողմին խորհուրդ է տվել հեռացնել նրան հայկական պատվիրակությունից: Արդյոք այդպե՞ս է:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հարցը պարզել ԵԽԽՎ ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Կալաշնիկովից: Վերջինս մեզ հետ բացառիկ զրույցում նշեց, որ իրենք հենց այդ նստաշրջանի օրերին են հրապարակային հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանից փորձել պարզել, թե ինչու է քվեարկությունը նման կերպ եղել, իսկ Իգիթյանի հետ զրուցելու ցանկություն չի էլ եղել:

«Այդ հարցով պետք է որոշում կայացնի հենց հայկական կողմը: Մենք այդ մասին չենք խնդրել, պնդել, դա հայկական կողմի հարցն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մշակույթի հայ գործիչների նախընտրած ռուս հեղինակների գրքերը համալրել են մարզային գրադարանները
Արշավին միացել են Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանը, Ստանիսլավսկու անվան…
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է. ՊՆ խոսնակ
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է լինելու «Կապուստին Յար»…
Այսօրվա դրությամբ Հայաստանը Ռուսաստանի համար այնքան էլ հուսալի դաշնակից չէ․ ՏՌՎԿ (ՌԴ)
Տարածաշրջանում ՌԴ ռազմավարական սահմանն անցնում է Կովկասյան գլխավոր․․․
Հայփոստը եւ Ռուսաստանի փոստը նվազեցրել են երկու երկրների միջեւ ծանրոցների փոխադրման սակագները
2020թ.-ի հոկտեմբերի 1-ից Հայաստանի եւ Ռուսաստանի բնակիչների համար ծանրոցների փոխադրումը Երեւանից Մոսկվա, Մոսկվայի մարզ եւ հակառակ ուղղությամբ կնվազի գրեթե 3 անգամ...
ՌԴ-ում լույս է տեսել «Ռուսաստանի դաշնակիցներ» թեմայով գնահատական. ՀՀ-ին տրված է շատ բարձր մակարդակ. ԱԽ քարտուղար
Առաջիկայում ԱՄՆ-ի հետ ունենալու ենք ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը...
Արմեն Ռուստամյանը և Իշխան Սաղաթելյանը հանդիպել են ՌԴ դեսպանի հետ, քննարկել են ներքաղաքական զարգացումները
Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող գործընթացների, Մինսկի խմբի համանախագահների...