News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.22
EUR
526.33
RUB
7.47
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 21 հարց, որոնց գերակշիռ մասը` 17-ը, երկրորդ ընթերցման ռեժիմում է քննարկվելու եւ միայն 4-ին է սպասվում առաջին ընթերցումը:

Նախօրեին ԱԺ-ն քննարկեց եւ օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծերը, որոնք վերաբերում էին հիփոթեքային վարկավորման դեպքում եկամտային հարկի սահմանափակումները հանելուն:

Օրակարգի հարցերից են «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Օրակարգում են նաեւ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ֆոտոռեպորտաժներ