News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարում է   վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի` 18.05.2010թ.  N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման եւ  վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի» պահանջներին  համապատասխան:

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել  այն կազմակերպությունները, որոնք ունեն` համապատասխան ուսումնական տարածք,

որակյալ մասնագետներ` վերապատրաստողներ (դասախոսներ, ուսուցիչներ, մեթոդիստներ), մշակված 90-110 ժամյա վերապատրաստման անհատական ծրագիր (տեւողությունը 15-20 օր), որը պետք է ներառի վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաեւ` ուսուցման մեթոդաբանության եւ գործնական կարողությունների ձեւավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները, վերապատրաստման ծրագրին եւ ՀՀ ԿԳ նախարարի` 2018 թվականի  մարտի 20-ի 245-Ա/2 հրամանով հաստատված հարցաշարին, ինչպես նաեւ` հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրին համապատասխան կազմված տեսական եւ գործնական պարապմունքների թեմատիկ պլան,

վերապատրաստման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ:

 Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետեւյալ փաստաթղթերը.

պետական գրանցման վկայականի եւ կանոնադրության պատճենները,

վերոնշյալ ծրագիրն ու թեմատիկ պլանը,

տեղեկանք կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին եւ այդ ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների նկարագրությունը,  հիմնական աշխատակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետեւյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,

վերջին 1 տարվա ընթացքում կատարած հիմնական աշխատանքների ցանկը` նշելով պատվիրատուին, պայմանագրային գումարները, դրանց կատարման վայրը եւ ժամկետները, տեղեկանք ֆինանսական կարողությունների եւ վերջին 1 տարվա միջին տարեկան շրջանառության մասին,

2019 թվականի ֆինանսական հաշվետվությունները՝ հաստատված ՀՀ հարկային տեսչության կողմից:

Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները  կարող են  մինչեւ  2019 թվականի նոյեմբերի 11-ը ժամը 18.00-ն դիմել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն` նախօրոք լրացնելով եւ դիմումին կցելով edu.am եւ ktak.am կայքէջերում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող  ձեւաթղթերը:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ