News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նոտարների լիազորությունները զգալիորեն ընդլայնվել են, եւ այս պատճառով ակնհայտ կեղծ տեղեկություն ներկայացնելը օրենքով կհետապնդվի: Հոկտեմբերի 23-ին ԱԺ նիստում Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր, օրինագծի հեղինակ Տարոն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ այս հարցը հրատապ է դարձել մի քանի տարի առաջ, երբ ընդունվել է նոտարների լիազորությունների ընդլայնման մասին որոշումը:

Այսպես՝ կեղծ տեղեկություն ներկայացնելու դեպքում քաղաքացին կպատժվի նվազագույն աշխատավարձի 100-ից մինչեւ 300-ապատիկի չափով տուգանքով, կամ կկալանավորվի մինչեւ 3 ամիս ժամկետով, կամ կազատազրկվի մինչեւ 2 տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ