News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխախագահ Շիքսին Չենին։

Տիգրան Ավինյանը գոհունակություն է հայտնել փոխադարձ վստահության վրա հիմնված արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ նշելով,  որ ԱԶԲ-ն Հայաստանի զարգացման կարեւոր գործընկերներից մեկն է ավելի քան 1,5 մլրդ ԱՄՆ դոլար իրականացված ծրագրերի փաթեթով։ Նա հավելել է, որ ԱԶԲ աջակցությունն առավել առարկայական է տնտեսական ենթակառուցվածքներ ստեղծելու եւ արդիականացնելու գործում։

Շինքսին Չենը կարեւորել է Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացումը՝ հիմնված Երկրի գործընկերության ռազմավարությունում արտացոլված առաջնայնությունների վրա։ Ռազմավարությունը ԱԶԲ կառավարող խորհրդի կողմից պետք է քննարկվի այս տարվա նոյեմբերին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիպումը տեղի է ունեցել Մետաքսի ճանապարհին նվիրված համաժողովի շրջանակներում, զրուցակիցները կարեւորել են տրանսպորտի ու կապի ոլորտներում տարածաշրջանային համագործակցության հետագա խորացումը։

Քննարկվել են նաեւ պետություն-մասնավոր համագործակցությանը, ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացմանը, հանրային կառավարման բարեփոխումներին, բարձր տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացմանը վերաբերող հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության նիստի օրակարգում 56 հարց է, որից 42-ը՝ չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի (ուղիղ)
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը…
Պատգամավորը դիմել է վարչապետին, որ թոշակառուի թաղման նպաստի գումարը 50 հազար դրամով ավելացվի
Վերանայել կենսաթոշակառուի մահվան դեպքում պետության կողմից տրամադրվող միանվագ նպաստի գումարի չափը…
Հունվարի 1-ից մաքսատուրքերի փոփոխությունն ինչ ազդեցություն կունենա զգայուն ապրանքների գների վրա
Նախարարությունը դրա վերաբերյալ տեսանյութ է պատրաստել…
«Փաստ». Խտրականություն. ՀԿԵ-ի ռուս մեքենավարները հայերից 3 անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում. գործը հասել է ԱԱԾ
Խտրական վերաբերմունք աշխատակիցների նկատմամբ...
«Փաստ». Հունվարի 1-ից որ ապրանքներն են թանկանալու
Երրորդ երկրներից ներմուծվողներից բացի կթանկանան նաեւ տեղական արտադրանքը...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Ամենաշատ