News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.22
EUR
526.33
RUB
7.47
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի երկարամյա նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ցանկացած սահմանադրական խնդիր ունի նաեւ քաղաքական ենթատեքստ կամ քաղաքական բաղադրիչ։ Նա սա ասել է՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջը ծավալվող վերջին իրադարձություններին։ Իսկ անձամբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր տան տանիքը բարձրանալու իրավապահների գործողություններն էլ Գագիկ Հարությունյանը որակել է իրավական մշակույթի խնդիր։ Հարցին՝ իրեն դո՞ւր է գալիս այն մթնոլորտը, որ ձեւավորվել է այսօր Հայաստանում, Գագիկ Հարությունյանը կարճ է պատասխանել՝ ոչ։

Խոսելով ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու պատճառների մասին՝ Գագիկ Հարությունյանն ասել է, որ իր մարդկային արժանապատվությունը թույլ չէր տալիս այս վիճակում շարունակել այդ պաշտոնը զբաղեցնել։

«Որովհետեւ ես չէի կարող, ես բարոյական իրավունք չունեի, երբ դատարանները շրջափակեցին։ Ես դրանից ընդամենը 4-5 օր առաջ իշխանության բոլոր մարմիններին՝ վարչապետ, նախագահ, ԱԺ նախագահ, մի քանի նախարարներ եւ այլն, բոլորին տվել էի այն կոնցեպցիան, որ առաջարկում էին բարեփոխումները։ Եվ մեծ մասը, կարծես թե, ոգեւորություն ունեին, նաեւ իմ հանդիպումների ժամանակ, ու չէին առարկում, որ կարելի է այս ճանապարհով գնալ։ Ու հանկարծ այդ ֆոնի վրա, կիրակի օրը ես լսում եմ, թե վաղը դատարանները շրջափակում ենք։ Զարմացա։

Մեկ օր առաջ բոլորովին այլ մթնոլորտ էր, այլ իրականություն, այս մեկ օրում ի՞նչ փոխվեց։ Երբ ես եկա, փորձեցի տեսնել իրականությունը, հաջորդ օրը նույնիսկ մտածում էի՝ քննարկման ժամանակ խոսք բարձրացնեմ եւ տեսակետ արտահայտեմ, դուրս եմ գալիս, որ գնամ, տեսնեմ՝ ԲԴԽ-ն էլ է շրջապատված։ Ընդ որում՝ մարդիկ, երեխաներ, որոնք իմ թոռների տարիքին են, արտահայտություններ էին անում, որ, կներեք, ես մարդկային արժանապատվություն ունեմ, ես ճանապարհ եմ անցել, ես կյանք եմ տեսել, ես մարդկանց հետ եմ շփվել․․․ եւ ես փորձեցի կուլ տալ։ Հաջորդ օրը եկել ենք, ու էլի նույն պատմությունը։

Եվ ցավն այն է, որ իրավաբաններից ոմանք սկսեցին դատարանները շրջափակելը համարել ժողովրդավարության դրսեւորում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Դուք ձախողակ եք, պարոն նախարար»․ ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության անդամները դատարկ ճամպրուկ էին բերել ԱԳՆ
Ձերբազատվեք ակնհայտ հակառուսական ուղղվածություն ունեցող եւ ձեր իշխանության մաս կազմող գործիչներից․․․
«Իմ քայլի» պատգամավորն Արայիկ Հարությունյանին հիշեցնում է ցորենի արտերի համար ծեծվող զինվորների մասին
Արայիկ Հարությունյանի ասուլիսները լսում եմ մտքերի մեջ եմ ընկնում. կարող է հիշողությունս փայլատակել է...
Պարոնայք պառազիտներ, խորհուրդ եմ տալիս վալերյանկա գնել. Սիփան Փաշինյան
Իջեւանում քարը քարին չդրած, Իջեւանի ժողովրդի եւ քաղաքապետարանի հաշվին ունեցվածք դիզած մի քանի հոգի հոգեխանգարման մեջ են ընկել՝ կատարվող աշխատանքներից, եւ գլխակորույս փորձում են ձեզ հայտնի...
«Ժողովուրդ». Բալասանյանը վախենալու բան ունի՞․ Հաշվեքննիչը՝ Գյումրիի քաղաքապետարանում
Մեր աղբյուրները փոխանցում են, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր շրջապատում հայտարարել է, որ...
«168 ժամ». Առողջապահության նախարարությունում նոր սկանդալ է հասունանում
Նրանք ցանկանում են վարչապետին տեղյակ պահել նախարարությունում կատարվող գործընթացների մասին...
«168 ժամ». Միրզոյան-Սիմոնյան ներքին մրցակցություն. Դա երբեմն ստացել է զավեշտալի դրսեւորումներ
Հայտնի է, որ մինչեւ հիմա երկու երկրների խորհրդարանների ղեկավարների միջեւ ...