News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Սոցապ նախարարը գիշերօթիկը չի տարբերում հոսթելից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին գիշերօթիկ դպրոցների լուծարման՝ ցավոտ հարցը հնչեցնելս ցավոտ է տարել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը՝ հեգնելով, թե ես, որպես նախկին նախարար, չգիտեմ, որ գիշերօթիկներում երեխաներին չեն կրթում:

Չեմ զարմանում, դե նա ոլորտի հետ կապ չունեցող հազար ու մի թեմայով զրուցելու պայմաններում որտեղի՞ց ժամանակ գտնի, որ կարդա իր ղեկավարած ոլորտը կարգավորող օրենսդրությունը:

Տիկին նախարար, Ձեր զարմանքը պարպելու համար կարդացեք ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի թիվ 890-Ն որոշումը, որպեսզի հաջորդ անգամ նույն թեմայով Ձեր կարծիքը լսողը չկարծի, որ Դուք գիշերօթիկը չեք տարբերում մոթելից կամ հոսթելից:

Երեւի հենց այդ պատճառով էլ այդպես սառնասրտորեն էլ պատրաստվում եք կործանել հաստատությունները»:

Տպել
Ամենաշատ