News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագրի մեկնարկը:

Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է տվյալ տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման, նրանց ձեռքբերումների արժեւորման միջոցով:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետեւյալ անվանակարգերում՝

1) Երիտասարդ բժիշկ,

2) Երիտասարդ բնապահպան,

3) Երիտասարդ գյուղատնտես,

4) Երիտասարդ գիտնական,

5) Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ,

6) Հայրենիքի երիտասարդ պաշտպան,

7) Երիտասարդական աշխատող,

8) Երիտասարդ մարզիկ,

9) Երիտասարդ հայրենադարձ,

10) Երիտասարդ գործարար,

11) Տարվա երիտասարդ:

Հայտերն ընդունվում են առցանց՝  կայքի միջոցով, մինչեւ ս. թ. նոյեմբերի 23-ը ներառյալ։ Առցանց հայտը կարող է լրացնել յուրաքանչյուր անձ՝ առաջարկելով 2019 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-30 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լինի երիտասարդ) թեկնածություններ՝ նշված 11 անվանակարգերից յուրաքանչյուրում:

Տպել
Ամենաշատ