News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունների որոշ մոտեցումներ հանգեցնում են պառակտման հասարակությունում։ Այս մասին հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թեւան Պողոսյանը։

Նա ընդգծեց, որ որոշ իրադարձություններին տրվող սուր ռեակցիաներից խուսափելու համար իշխանությունները, մասնավորապես՝ իրավապահ մարմինները, պետք է աշխատեն թափանցիկության, հաշվետվողականության, եւ որ պակաս կարեւոր չէ՝ հիմնավորվածության սկբզբունքներով։ Նրա խոսքով՝ ուշացած հիմնավորումը հանգեցնում է նրան, որ հասարակությունում առաջ է գալիս մի ինչ-որ ռեակցիա, որը հանգեցնում է պառակտման, եւ դա արտացոլվում է շատ գործընթացներում, այդ թվում քրեական գործերում։ «Դա դարձել է նախարարների աշխատավարձի բարձրացման շուրջ խոսակցությունների առաջացման արդյունքը։ Հասկանալի է, որ պետական ապարատի աշխատակիցների սոցիալական ապահովության հարցը շատ կարեւոր է, ինչի մասին ասել է նաեւ Նիկոլ Փաշինյանը ընտրարշավի ժամանակ, բայց այստեղ կարեւոր է այն, թե ինչպես է այդ ամենն իրականացվում, եւ այս իմաստով շատ կարեւոր են հիմնավորվածությունը եւ հետագայում անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ մտցնելու պատրաստակամությունը։ Պետք է հասկանալ, որ գաղտնի գործողությունները կարող են լինել իրադարձությունների զարգացումից պաշտպանության նշան»,- նշել է Պողոսյանը։

Փորձագետն ավելացրել է, որ ուշացած պաշտոնական դիրքորոշումը հիմնավորման ձեւով այս կամ այն քրեական գործի վերաբերյալ հանգեցնում է այն բանին, որ հասարակությունում ձեւավորվում է համապատասխան մշակույթ անմեղության կանխավարկածի ինստիտուտի հանդեպ։ «Եթե մինչեւ հիմա անվտանգության տեսակետից նպատակահարմար էր ինչ-որ բանի մասին լռելը, ապա այսօր արդեն հակառակ իրավիճակը, այսինքն՝ բաց լինելն արդյունք չի տալիս միասնության ապահովման տեսակետից։ Ե՛վ այն, ե՛ւ մյուս մոտեցումները հանգեցրել են պառակտման»,- ամփոփել է Թեւան Պողոսյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ