News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հիմա օրենքը Սեւանա լճից թույլատրելի առավելագույն ջրառը սահմանում է 170 մլն խոր.մետր: Հոկտեմբերի 23-ին ԱԺ նիստում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի հաստատման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ այս մասին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Նրա խոսքով, սակայն, 2012 թվականից՝ Սեւանա լճի մասին օրենքում փոփոխություններ կատարելուց հետո, Կառավարությունը գրեթե ամեն տարի դիմել է Ազգային ժողովին՝ ջրառի ծավալը մեծացնելու առաջարկով, իսկ բուն օրենքում նախատեսվում էր ջրառի ծավալի մեծացում մինչեւ 350 մլն խմ: «Մենք առաջարկում ենք, որ Սեւանա լճից ջրառի վերին շեմը կազմի 170 մլն խմ, եւ Կառավարությունից նոր ջրառի վերաբերյալ ոչ մի լրացուցիչ առաջարկ չներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը՝ հատկապես, եթե հավանականություն կա, որ նախորդ տարվա համեմատությամբ մեզ մոտ հաշվեկշիռը բացասական կլինի»,- պարզաբանեց Կարապետյանը:

Նա նշեց, որ Սեւանա լիճը չի կարելի դիտարկել միայն որպես «ջրամբար», որի շնորհիվ անկանխատեսելի իրադրությունների առաջացման դեպքում կարելի է իրականացնել լրացուցիչ ջրառ, հավելելով, որ նորմալ ջրառը, որպես կանոն, կազմում է 50-60 մլն խմ: «Կառավարությունը պետք է հստակ իմանա, որ ջրառի չափը հաստատված է 170 մլն խմ մակարդակում, եւ վերջ, անկախ այն հանգամանքից՝ տարին բարենպա՞ստ է գյուղատնտեսության համար, թե՞ ոչ»,- շեշտեց պատգամավորը:

Վարազդատ Կարապետյանը նաեւ հայտնեց, որ ներկայումս Սեւանի մակարդակը մոտ 5 սմ-ով ավելի բարձր է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

Պատասխանելով իր գործընկերների հարցերին՝ զեկուցողը հայտարարեց, որ իրենք որոշակի հաշվարկներ ունեն եւ ելնելով դրանցից՝ աիկնհայտ է դառնում, որ Սեւանա լճին հարող որոշ ճանապարհահատվածներ լճի մակարդակի բարձրացման պատճառով կսկսեն ջրի տակ անցնել: Խոսքը, մասնավորապես, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 20-կիլոմետրանոց հատվածի մասին է, որն առաջիկա 5 տարում ջրի տակ կանցնի: «Եվ որպեսզի մենք չսպասենք ջրի մոտենալուն, մարդկանց կյանքի դժվարանալուն, սկսել ենք նոր ճանապարհ կառուցել: Մենք պետք է բոլոր գործողություններն արդեն հիմա ծրագրենք եւ իրականացնենք 2020 թվականից սկսած»,- նշեց Կարապետյանը՝ հավելելով, որ ենթակառուցվածքների շատ տարրեր պետք է տեղափոխվեն այլ շրջաններ:

Պատգամավորը նշեց, որ դրանից բացի, տեղափոխման ենթակա կլինեն մեծ թվով հանրային կառույցներ, քանի որ կարող են տուժել լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով:

Չնայած այս բոլոր հայտարարություններին, պատգամավորը, սակայն, նշեց, որ Կառավարությունը նախկինի պես հնարավորություն կունենա դիմելու Ազգային ժողով՝ հայտարարությամբ եւ լրացուցիչ ջրառ կատարելու խնդրանքով, բայց միայն լուրջ երաշտի դեպքում: Արդյունքում անհասկանալի մնաց փոփոխությունների կատարման իմաստը, քանի որ գործադիր իշխանությունը լրացուցիչ ջրառը մշտապես պատճառաբանել է երաշտով: 

Նշենք, որ Հայաստանի Ջրային պաշարների պետական կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանը որոշ մտահոգություն հայտնեց այս օրինագծի հետ կապված: Նրա խոսքով՝ լճում միայն ջրի գոլորշիացումը կազմում է տարեկան 1 մլրդ 200 մլն խմ, իսկ թույլատրելի ջրառը նախատեսվում է սահմանել տարեկան 170 մլն խմ մակարդակում, ինչը, պաշտոնյայի կարծիքով, բավական չէ գյուղատնտեսական կարիքների ապահովման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում պետությունը կօգնի 59 միայնակ թոշակառուների
2020 թվականի հունվարի 1-ից պետությունը կփոխհատուցի սոցիալական բնակարան զբաղեցնողների վճարները...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Իրավապահներն իմ հանդեպ արդեն 2-րդ անգամ իրականացնում են կամայական գործողություններ. Գործարարի բաց նամակը՝ Փաշինյանին
Նմանօրինակ մղում չունեմ նաեւ այժմ, երբ երկրի ղեկին Դուք եք կանգնած, եւ իմ այս հրապարակային խոսքը ոչ խնդրանք է, ոչ պահանջ եւ ոչ էլ, քավ լիցի, Ձեր եւ Ձեր իշխանության քաղաքական գնահատական…
Տնտեսական աճի ապահովումը իշխանության համար դարձել է գերնպատակ, առանց դրա որակի վրա ուշադրության սևեռման. «Մեկ Հայաստան»
Հետհեղափոխական շրջանում շոշափելի փոփոխություններ չեն արձանագրվել նաեւ հանրապետության տնտեսության ճյուղային կառուցվածքում...
ԱԺ-ն հավանություն տվեց Հայաստանում նվազագույն աշխատավարձի բարձրացման օրենսդրական նախաձեռնությանը
Նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից 55 հազար դրամից կբարձրանա մինչեւ 68 հազար դրամ…
«Ժողովուրդ». Թուրքական լոլիկ, վարունգ ու կարտոֆիլ է հայտնվել հայկական շուկայում. նաեւ Պակիստանից
150 տոննա կարտոֆիլ, ի դեպ, ներկրվել է նույնիսկ Պակիստանից, որը աշխարհում միակ երկիրն է, որ չի ճանաչում ՀՀ-ն որպես ազատ ու ինքնիշխան պետություն...