News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայի տրանսպորտի եւ ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պրոնինն պատմել է մայրաքաղաքի տաքսիստների շրջանում իրականացված ստուգայցի մասին, որը պարզել է նաեւ վարորդների տոկոսային հարաբերակցությունն ըստ երկրների։

«Ստուգայցի արդյունքներով՝ բոլոր վարորդների ավելի քան հիսուն տոկոսը կազմել են արտերկրյա քաղաքացիները։ Նրանց մեջ 30 տոկոսը Ղրղզստանի, 14 տոկոսը՝ Տաջիկստանի, 15 տոկոսը՝ Ուզբեկստանի, 11 տոկոսը՝ Ադրբեջանի, 8 տոկոսը՝ Հայաստանի, 1 տոկոսը՝ Վրաստանի քաղաքացիներ են»,- տեղեկացրել է Պրոնինը «Էխո Մոսկվի»-ին։

Նա նաեւ նշել է, որ օտարերկրացի վարորդները Մոսկվայում աշխատում են հիմնականում իրենց ազգային վարորդական իրավունքներով։

Ստուգայցի ժամանակ կանգնեցվել է ավելի քան 100 հազար տաքսի մեքենա։ Ստուգումը հայտնաբերել է տարբեր խախտումներ, մասնավորապես՝ փոխադրամիջոցի հանդեպ վարորդի հասանելիության ստուգման, վարորդական եւ այլ իրավունքների բացակայությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ