News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ընդհանրապես «Հոկտեմբերի 27»-ը ամբողջական ուսումնասիրված չէ, որովհետեւ, դատավարության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի եւ իր իշխանության անձնակազմի կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի հիմնական վկաները չհայտնվեն դատարանի դահլիճում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին վարչապետ Վազգեն Սարգսյանի ազգային անվտանգության, պաշտպանության հարցերով խորհրդականն էր:

Հարցին, թե ինչու այս 1,5 տարում քայլ չի արվել «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման ուղղությամբ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասում, որ քայլ չի արվել: Եկեք չխոսենք արված կամ չարված քայլերի մասին, եկեք խոսենք այն հնարավոր ազդակների մասին, նախաքննական մարմնի համար նոր հանգամանքների մասին, որը հնարավորություն կտա սկսել գործընթացը:

«Հոկտեմբերի 27»-ի մասին արդեն մեկ տարի է խոսում է Վաղարշակ Հարությունյանը, Արամ Սարգսյանը: Ընդհանրապես «Հոկտեմբերի 27»-ը ամբողջական ուսումնասիրված չէ, որովհետեւ, դատավարության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի եւ իր իշխանության անձնակազմի կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի հիմնական վկաները չհայտնվեն դատարանի դահլիճում: Եվ դատավոր պարոն Ուզունյանը վաղ թե ուշ այդ հարցերի պատասխանը պետք է տա: Այնուամենայնիվ, իրեն ով էր պարտադրում, որ նա նման որոշում կայացնի»:

Նա հավելեց, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով Ռոբերտ Քոչարյանն էլ պետք է շատ ասելիք ունենա. «Որովհետեւ հոկտեմբերի 27-ի օրը ինքը նախագահականում հանդիպում էր ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որի մասին ինքն էլ է գրել: նա հրավիրել էր նաեւ Վազգեն Սարգսյանին, որին փորձում էր համոզել, որ չարժի այսօր գնալ ԱԺ: Ես դա մի քիչ այլ կոնտեքստում եմ նայում, եւ դա նշանակում է, որ նախաքննական մարմին նոր հանգամանքներ ի հայտ գալու պայմաններում դեռ շատ հարցերի ուսումնասիրման հնարավորություն պետք է ունենա, որից իրեն զրկել են 20 տարի առաջ: 20 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը պետք է ամեն ինչ աներ, որ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտվեր: Հրանտ Մաթեւոսյանն ասել էր՝ «Հոկտեմբերի 27»-ը պետք է բացահայտված լիներ հոկտեմբերի 28-ին: Այդ կասկածամտության որդը չպետք է հոշոտի մեր հասարակությանը: «Հոկտեմբերի 27»-ի չբացահայտված լինելը շարունակում է մեր հասարակության մեջ պառակտման լուրջ հիմքեր թողնել»,-ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ