News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ընտանի կատուները արթնացրել են իրենց տերերին՝ ջենովացի զույգին, դրանով իսկ փրկել ընտանիքը սողանքից, որը քանդել էր տունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Il Secolo XIX-ին։

«Կինս անկողնուց վեր կացավ, որովհետեւ մեր կատուները՝ Սիմբան եւ Մովսեսը, աղմկում էին ու արթնացնում մեզ։ Երբ նա մոտեցավ նայելու, թե ինչ է կատարվում, նկատեց, որ նրանք խաղում են ծեփի կտորի հետ։ Այն հենց նոր պոկվել էր առաստաղից։ Հենց նրանց շնորհիվ մենք փրկվեցինք»,- ասել է Կլաուդիո Պյանա անունով տղամարդը։

Նրա տունը Կամպո Լիգուրայում վնասվել էր երկուշաբթի գիշեր Իտալիայի հյուսիս-արեւմուտքում վատ եղանակի պատճառով։ Հորդ անձրեւները տարածաշրջանում հանգեցրել էին ոչ միայն ընդարձակ տարածքների հեղեղումների, այլեւ ցեխաջրերի հոսքի, հողաշերտի փլուզումների ավտոճանապարհներին, գետերը դուրս էին եկել ափերից։ Տարհանվել է ավելի քան հարյուր բնակիչ, երկու մարդ զոհվել է։

Պյանայի խոսքով՝ նա եւ իր կինը որոշել են տնից հեռանալ եւ ճանապարհին տեսել, թե ինչպես է պատերին ճաք առաջանում։ Նույն գիշեր սողանքը հեղեղել է տան հիմքը։ Զույգը վազքով հասել է մեքենային, բայց հայտնվել ցեխաջրերի գերության մեջ։ Մի քանի րոպե հետո նրանց փրկել են հրշեջները։

«Զանգահարեց եղբայրս եւ ասաց. «Կլաուդիո, տունդ քանդվել է»։ Հիմա մենք պետք է գնանք Ջենովա։ Մենք ոչինչ չունենք։ Հրշեջներն ասացին, որ մենք երբեք չենք կարողանա վերադառնալ, դա շատ վտանգավոր է»,- ասել է Պյանան։

Տեսանյութում, որը հրապարակվել է պարբերականի կայքում, ցույց են տրված կիսով չափ փլված տունը եւ փլատակները։

«Համենայն դեպս, Սիմբան եւ Մովսեսը ողջ են մնացել»,- ասել է իտալացին։ Պատահարից հետո նրա ընտանիքին ապաստանել է բարեկամը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Ամենաշատ