News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.22
EUR
526.33
RUB
7.47
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

2015 թվականի հունվարին Փարիզում եւ մայրաքաղաքի Մոնրուժ արվարձանում ահաբեկչությունների շարքի հետաքննության արդյունքների մասին դատական լսումները տեղի կունենան 2020 թվականի մայիսի 4-ից հուլիսի 10-ը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով AFP-ին։

Նրա տվյալներով՝ ատենակալները կդիտարկեն 14 կասկածյալների գործերը։ Նրանց վերագրվում է նյութական աջակցության ցուցաբերում Քուաշի եղբայրներին, որոնք իրականացրել են հարձակումը Charlie Hebdo թերթի խմբագրության վրա, եւ նրանց հանցակից Ամեդի Քուլիբալիին, որն սպանել է ոստիկանության աշխատակցին Մոնրուժում եւ գնդակահարել Hypercacher կոշերային խանութի այցելուներին Փարիզի արեւելքում։

Ավելի վաղ գործակալությունը տեղեկացրել էր, որ գործերի լսումները տեղի կունենան 2020 թվականի ապրիլի 20-ից հուլիսի 3-ը։

2015 թվականի հունվարի 7-ին Սաիդ եւ Շերիֆ Քուաշի եղբայրները հարձակվել էին Charlie Hebdo թերթի խմբագրության վրա եւ սպանել 12 մարդ։ Հետագայում նրանք վերացվել են ժանդարմերիայի ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների կողմից։ Դրանից հետո նրանց հանցակից Ամեդի Քուլիբալին սկզբում գնդակահարել է ոստիկանության աշխատակցուհուն Փարիզի հարավային արվարձանում, իսկ հետո ներխուժել Hypercacher խանութ եւ գնդակահարել եւս չորս մարդու, ինչից հետո վերացվել է ոստիկանության ստորաբաժանման կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ