News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խումբը Եվրամիության ղեկավարությանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները հոկտեմբերի 19-20-ին Բաքվում տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանության զանգվածային բռնությունից եւ անկարգություններին ներգրավվածության մասին ԵՄ առաքելության հասցեին հնչեցված մեղադրանքներից հետո, հաղորդում է contact.az-ը:

Այդ կապակցությամբ խմբի արտասահմանյան գործերով փոխնախագահ Քաթի Փիրին ասել է. «Բռնության վերջին դեպքը հերթական անգամ ապացուցեց, որ Ալիեւի ռեժիմը արհամարհում է խոսքի, հավաքների  ազատության սահմանդրական իրավունքն ու երկրի միջազգային պարտավորությունները: Կին ակտիվիստների նկատմամբ ճնշումները բացահայտում են գենդերային հավասարություն հռչակած Ադրբեջանի կառավարության կեծավորությունը»:

Եվրախորհրդարանի մեկ այլ ներկայացուցիչ հավելել է. «Մենք  Բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին եւ Եվրահանձնաժողովին կոչ ենք անում դադարեցնել ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ նոր համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունները, քանի դեռ Ադրբեջանի կառավարությունն ամբողջությամբ չի իրականացրել իր պարտավորությունները: Ադրբեջանի իշխանությունները վերջապես պետք է հարգեն հավաքների ազատությունը, ազատ արձակեն բոլոր խաղաղ ցուցարարներին, իրավապաշտպաններին կամ քաղբանտարկյալներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է  նախագահական ընտրությունների արդյունքները
Սահմանադրական դատարանը հաստատել է...
Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցել են թափանցիկության բացակայության պայմաններում. ԵՄ
Եվրամիությունը վերահաստատում է իր ակնկալիքը, որ Ադրբեջանի իշխանությունները հաշվի կառնեն և կիրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները...
Ամենաշատ