News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն առողջական խնդիրների պատճառով այսօր չի մասնակցել իր խափանման միջոցի հարցի քննությանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Երբ միջնորդություն ներկայացրինք վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի Գագիկ Խաչատրյանին թույլատրեն մոտ 10 օրով մեկնել Գերմանիա և այնտեղ բուժումը շարունակել, քննիչը հետաձգեց միջնորդության քննությունը, մինչև էական հանգամանքների պարզումը, և մինչև օրս միջնորդության վերաբերյալ պատասխան չեն հայտնել»,–ասաց պաշտպանը։

Սարգսյանը նշեց, որ քննիչի կողմից մատնանշված էական հանգամանքները պարզելու համար նշանակվել էր բժշկական կոնսիլիում, որի եզրակացության տրամադրումը ևս ձգձգվել է։

«Առողջապահության նախարարի հրամանով Հայաստանի առաջատար մասնագետների մասնակցությամբ հրավիրվեց կոնսիլիում։ Հետազոտություններն ավարտվեցին, սակայն եզրակացությունը մեկ ամիս չտրվեց. հանկարծ պարզվեց, որ մեկ ամիս անց կոնսիլիումի անդամները չէին կարողացել որոշել, թե ինչ առողջակա խնդիրներ ունի Խաչատրյանը և նոր՝ ավելի ընդլայնված կազմով կոնսիլիում հրավիրվեց։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ կոնսիլիումի պատասխանը դեռևս հուլիսի 4–ին էր պատրաստ, սակայն եզրակացությունը չէր տրամադրվում ոչ դատախազներին և ոչ էլ պաշտպանական կողմին»,–ասաց փաստաբանը՝ նկատելով, որ եզրակացության տրամադրումը միտումնավոր է ձգձգվել։

Պաշտպանը տեղեկացրեց, որ բժշկական կոնսիլիումը հետազոտության եզրակացությունը տրամադրել է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումից հետո։

 Պաշտպանական կողմը եզրակացությունն ուղարկել է Գերմանիայի համապատասխան ԲԿ.

«Գերմանական հիվանդանոցում մեկ այլ կոնսիլիում է հրավիրվել արդեն   աշխարհահռչակ բժիշկների մասնակցությամբ, և նրանց կողմից տրվել է եզրակացություն այն մասին, որ իրենք դեռևս ապրիլին էին զգուշացնում, որ եթե Գագիկ Խաչատրյանը չգա և բուժումները չշարունակի, նրան կրկնակի վիրահատության ենթարկելու կարիք կլինի»,–ասաց նա։

Երեմ Սարգսյանի խոսքով՝ Գագիկ Խաչատրյանն ունի ողնուղեղի հետ կապված լուրջ առողջական խնդիր։

Ըստ պաշտպանի՝ պետությունը չի կատարում իր պարտավորությունը անձին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու տեսանկյունից։

Երեմ Սարգսյանը նաև կարծիք հայտնեց, որ այս գործում քաղաքական բաղադրիչ  կա։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է օգոստոսի 30–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը) նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի վատնման համար։

Խաչատրյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է  նրա Ֆինանսների նախարար եւ ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Արտուշը հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ