News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 22-25-ը Երեւանում անցկացվում է «Արեւորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արեւորդի միջազգային բնապահպանական կինոփառատոնի» տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Նրա խոսքով՝ փառատոնի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների եւ վայրի բնության պահպանության իրազեկվածության մակարդակը, մասնավորապես՝ երիտասարդության շրջանում։

«Հիմնական նպատակներից է նաեւ, իրազեկել եւ տարածել բնապահպանական խնդիրների լուսաբանումը, թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում։ Միջոցառումը կեզրափակվի հոկտեմբերի 25–ին, որի ընթացքում կհանձնեն բոլոր մրցանակները։ Այս տարի ունենք մրցանակ 3 անվանակարգերում՝ վայրի բնության պահպանությանը վերաբերող ֆիլմերի մրցանակ, բնապահպանական խնդիրներին վերաբերող ֆիլմեր եւ այս տարի առաջին անգամ հայտարարել ենք մրցույթ լրագրողական հետաքննական ֆիլմերի եւ ռեպորտաժների համար, որի ամփոփումը եւս կլինի նույն օրը»,– ասաց Քալանթարյանը։

«Արեւորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի» շրջանակներում Երեւանում կցուցադրվի աշխարհի տարբեր երկրներից ներկայացված ավելի քան 30 բնապահպանական ֆիլմ՝ հայերեն ենթագրերով, կանցկացվեն բնապահպանական եւ ֆիլմարտադրության թեմաներով մի շարք ամենահետաքրքիր աշխատարանները, ինչպես նաեւ՝ լուսանկարչական ցուցահանդես բնապահպանական խնդիրների վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ