News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում դատարանը 400 ժամվա հարկադիր աշխատանքի է դատապարտել մուբարիզ իբրահիմովի «հերսության» դեմ ոտնձգած աղջկան։ Բողոքը ներկայացրել է «հերոսի» մայրը՝ Շամամ Իբրահիմովան։ Մեղադրական կողմը պահանջել է աղջկան դատապարտել 3 տարվա ազատազրկման։

Դատավարության առիթ է հանդիսացել Նարմին Շահմարզադեի համարձակ եւ մարդասիրական գրառումը facebook-ում։ «Մի անգամ ընկերներիցս մեկը որպես իսկական ադրբեջանցի տղամարդու օրինակ նշեց Մուբարիզ Իբրահիմովին, բայց ես համաձայն չեմ։ Հերոսություն անվանել մարդու սպանությունը մարտում՝ հայրենիքը եւ ինքն իրեն պաշտպանելիս, դեռ էլի մի կերպ կարելի է։ Եթե հանուն այն բանի, որպեսզի ինչ-որ արժեքավոր բան պահելու համար հրաժարվես մեկ այլ արժեքից, գուցե հնարավոր է անվանել հերոսություն։

Բայց առանց հայրենիքը, հարազատներիդ ու կյանքդ կորցնելու սպառնալիքի, ոչ մարտադաշտում որեւէ մեկին սպանելը պարզապես դաժանություն է։ Գուցե անգամ նրա սպանած հայ զինվորը ծնվել էր այս բոլոր իրադարձություններից հետո ու ոչ մի բանում մեղավոր չէր, այլ կանգնած սահմանին ու վախից դողալով՝ տուն գնալու օրերն էր հաշվում։ Գուցե նա երազում տեսնում էր, թե ինչպես է միանում ընտանիքին, բայց ինչ-որ մեկը նրան սպանում է։ Եթե Մուբարիզը ողջ վերադառնար, քրեական գործ կհարուցվեր։ Ամենայն հավանականությամբ։ Չէ՞ որ նա առանց հրամանի էր հատել սահմանը։ Իրականում մարդը, որին հերոս են անվանում, քաղաքական խնդիր է ստեղծել պետության համար»,- ասվում է օգտատեր Շահմարզադեի գրառման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ