News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Օրերս Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդին կից գիտական խորհրդատվական խորհրդի հերթական նիստը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացման խոսքով հանդես եկավ Գիտական խորհրդատվական խորհրդի նախագահ Վալերի Կոժոկարը։ Նա նշեց, որ հանցավոր արարքների նոր մեթոդների եւ ձեւերի ի հայտ գալը ժամանակակից աշխարհում որակապես վերափոխում է հանցավոր միջավայրը: Այս փոփոխությունների պայմաններում ներքին գործերի մարմինները ավելի հաճախ են սկսել իրենց աշխատանքի մեջ առնչվել կազմակերպված հանցավորության աճող դիմադրության հետ, որը դրսեւորվում է տարբեր ձեւերով:

Քննարկվեց համագործակցության արդյունավետությունը ԱՊՀ անդամ պետությունների միջեւ՝ միջազգային ահաբեկչության, անդրազգային հանցավորության, մարդկանց առեւտրի, զենք-զինամթերքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ ապօրինի միգրացիայի դեմ պայքարի ոլորտում:

Ըստ բանախոսների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների պես նոր սպառնալիքի ի հայտ գալը պահանջում է ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ մարմինների հատուկ ուշադրությունը:

Ինտերնետ համաշխարհային ցանցի միջոցով կատարվում են խարդախություններ բանկային ոլորտում, հանցավոր նպատակներով օգտագործվում է կրիպտոտարադրամը, իրականացվում է թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի, զենքի տարածում, անչափահասների ներգրավում ծայրահեղական եւ ահաբեկչական ուղղվածություն ունեցող դեստրուկտիվ խմբերում, որոնք էլ նրանց ինքնասպանության են հասցնում:

Այս առումով առանձնահատուկ կարեւորվեց հանցավորության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ մարմինների համատեղ գործողությունների իրականացումը, նաեւ՝ այդ աշխատանքների արտացոլումը գիտական գրականության մեջ:

Նիստի ավարտին ՌԴ ՆԳ նախարարի որոշմամբ գիտական խորհրդատվական խորհրդի անդամները պարգեւատրվեցին հուշանվերներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ