News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լոնդոնում աշխատողները շինարարական հարթակի վրա բրոնզե դարի գանձ են հայտնաբերել՝ զենքեր եւ գործիքներ: Այն ճանաչվել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ խոշորագույն գանձերից մեկը, հաղորդում է RG-ը՝ BBC News-ի վրա հղումով:    

Գանձը պատահաբար է հայտնաբերվել: Այն հայտնաբերել են աշխատողները Թեմզայի ափին հողային աշխատանքների ժամանակ: Այդ վայր են կանչվել հնագետները, որոնք պեղումներ են անցկացրել եւ հողից դուրս բերել բրոնզե դարի մեծ քանակությամբ արտեֆակտներ:

Հաղորդվել է 453 հնագույն իրերի հայտնաբերման մասին, որոնք հաջորդ տարի կներկայացվեն Լոնդոնի թանգարանում:

Հետազոտողները հաստատել են, որ հայտնաբերված զենքը թվագրվում է մ.թ.ա. 900-800 թվականներին: Գտածոն ստացել է «Հեվերինգյան գանձ» անվանումը:

Հարկ է նշել, որ գտածոն հնագետների մոտ տարակուսանք է առաջացրել: Բացառված չէ, որ դա եղել է վայր, որտեղ «թաղել են» խոտանված կամ ժամկետանց գործիքներ:

Սակայն արտեֆակտները կիրառման համար պիտանի տեսք ունեն, չնայած դրան՝ գրեթե բոլորը վնասված են: Գիտնականները հաստատել են, որ այդ գործիքները կարելի էր վերականգնել, սակայն բրոնզե դարի մարդիկ դա չեն արել:

Մեկ այլ վարկած է այն, որ գանձը կարող էր աստվածներին մատուցված զոհաբերություն լինել: Նման ծիսակատարություններ էին կիրառվում Բրիտանիայի հնագույն բնակիչների կողմից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ