News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին։

Նախարարն իր խոսքում նշել է․ «Շատ կարեւոր է ԵՄ-ի հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էկոնոմիկայի նախարարության հետ իրականացվող ծրագրերը կառավարության միջազգային աջակցության պորտֆելում իրականացվող ամենածավալուն եւ ամենամեծ ազդեցության ծրագրերից են, որոնք ներառում են մեր քաղաքականության առաջնահերթ ուղղություններով համատեղ ջանքեր եւ միտված են երկրում բիզնես եւ ներդրումային միջավայրի բարեմավմանը»։

Էկոնոմիկայի նախարարը վերահաստատել է մրցունակ տնտեսություն ունենալու հարցում նորարարությունների դերը եւ շեշտել, որ այդ համատեքստում մրցունակ եւ արդյունավետ պետք է լինի նաեւ կառավարությունն ու իրականացվող քաղաքականությունը։

Դեսպան Անդրեա Վիկտորինին իր հերթին նշել է․ «Ուրախ եմ հանդիպել Ձեզ, պարոն Խաչատրյան, եւ քննարկել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու հնարավորությունները։ Մենք արդեն համագործակցում ենք տարբեր ծրագրերի շրջանակներում, սակայն շատ կարեւոր է հետագա համագործակցության խորացումն ու ամրապնդումը։ Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ համար առաջնային հանդիսացող ուղղություններով»։

Դեսպանը նշել է, որ ցանկացած նախաձեռնություն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կա շարունակականություն եւ կարեւորել այն հետեւողական քայլերը, որոնք պետք է անի կառավարությունը ներդրումների ներգրավման եւ բիզնես միջավայրի զարգացման համար։ Նրա խոսքով՝ շատ կարեւոր է նախարարությունների համատեղ փոխգործակցության ամրապնդումն ու միասնական ջանքերի գործադրումը՝ ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման տեսանկյունից։

Նախարարը կարեւորել է առաջընթացի ապահովման գործում փորձառու եւ պրոֆեսիոնալ մասնագետների դերը առաջիկա անելիքներում եւ բարձր գնահատել խորհրդատվական աջակցության շուրջ ԵՄ-ի հետ պայմանավորվածությունը: «Փորձագետների նման խումբը մշտապես բաձր հարթակում մեզ եւ ձեզ ֆունկցիոնալ աջակցություն կտրամադրի», - նշել է նախարարը։ Տիգրան Խաչատրյանը, կարեւորելով տարբեր ուղղություններով Հայաստան-ԵՄ համագործակցությունը, հյուրերին ներկայացրել է ընթացիկ ծրագրերի կարեւորությունը եւ օրակարգային հիմնական տնտեսական առաջնահերթությունները՝ պլանավորվող ներդրումային եւ բիզնես համաժողովների, ՓՄՁ ոլորտի զարգացման, զբոսաշրջության ոլորտի աջակցության հնարավորությունների եւ մի շարք այլ հարցերի հետ կապված։

Դեսպանը նշել է, որ ՓՄՁ զարգացումը հատկապես կարեւոր է ապակենտրոնացման, տարածքային զարգացման տեսանկյունից, որը կարող է դառնալ նաեւ գործազրկության նվազման կարեւոր պայման։ Նա անդրադարձել է մասնագիտական կրթության կարեւորությանը, Հայաստանում կրեատիվ բիզնեսի, օրգանական սնունդի արտադրության, գյուղատնտեսության զարգացման հնարավորություններին, զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ունեցած մեծ ներուժին եւ կարեւորել հատկապես մարզերում ենթակառուցվածքների զարգացումը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին ծրագրերի իրականացման գործում աջակցելու պատրաստակամության համար եւ նշել, որ այն թիմը, որը ձեւավորված է նախարարությունում, նույնքան պատրաստակամ է ու բաց, նաեւ շահագրգռված՝ կառույցի հետ ակտիվ համագործակցելու երկրում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ