News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ես լավ ակնկալիք չունեմ, բայց մի բան եմ խնդրում՝ թող արդար դատեն, ժողովրդավարական երկիր են դարձրել, թավշյա հեղափոխություն են արել, թող դրա տակ ապօրինի գործողություններ չանեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սարգիս Օհանջանյանի մայրը։

«Ես ոչ նախկինների դեմ եմ, ոչ ներկա իշխանությունների դեմ, նրանց դեմ ոչինչ չունեմ, ես խնդրում եմ՝ իրենք ճիշտ կատարեն իրենց աշխատանքը եւ ցույց տան, որ մեր երկիրը օրենքի երկիր է»,-նշեց նա։

Սարգիս Օհանջանյանի մայրը նշեց, որ մեկ անգամ տեսակցել է տղային․ «Տղաս ասեց ամեն ինչ նորմալ է, պետք չէ անհանգստանալ»։

Նա վստահ է՝ իր տղան որեւէ հանցանք չի գործել․ «Ես կարծում եմ, որ իմ տղան եւ Նարեկը որեւէ հանցանք չեն գործել, ուղղակի մոտեցել, հարց են տվել»։

Նարեկ Մութաֆյանի քույրը՝ Անահիտ Մութաֆյանը լավ ակնկալիքներ չունի դատարանից․

«Չեմ ուզում վատատես լինել, սակայն այս աբսուրդային իրավիճակում որեւէ նորմալ որոշման չեմ սպասում։ Գուցե այս դատավորները հարգեն իրենց պատմուճանները, հարգեն ՀՀ օրենքները, կարողանան ճիշտ որոշում կայացնել, սպասում եմ, որ այս 2 դատավորները կհարգեն իրենց որպես մարդ, թույլ չեն տա, որ իրենց համարեն Նիկոլ Փաշինյանը համարի վնգստացող դատավորներ։ Ես կառավարությանը եւ առընթեր մարմիններին սթափության կոչ եմ անում, այս կամայականությունները, ռեպրեսիաները, քաղաքական հետապնդումները «թարս աճած վարունգի» էֆեկտ են տալու, մի օր էլ նրանք են այս վիճակում հայտնվելու, ոչ մեկի իշխանությունը հավերժ չէ»։

Նրա խոսքով՝ Նարեկ Մութաֆյանը իր քաղաքական ակտիվության առաջին իսկ օրվանից սպասում էր այս ամենին։

Անահիտ Մութաֆյանը նշեց, որ տեսակցել է եղբորը․ «Նարեկը շնորհակալություն էր հայտնում Նիկոլ Փաշինյանին 1-ամսյա հանգստի համար»։

Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել Նարեկ Մութաֆյանը եւ Սարգիս Օհանջանյանը: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել եւ հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Վերջիններս մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ:

Այսօր նրանց պաշտպանը կալանավորման որոշումը բողոքարկել է, դատարանը որոշումը կհրապարակի այսօր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ