News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայկական բուհերի կրթական ծրագրերից չեն հանվում այնպիսի առարկաներ, ինչպես «Հայոց լեզուն», «Հայաստանի պատմությունը» եւ «Հայ գրականությունը»։ Խոսքը միայն բուհերում այդ առարկաների պարտադիր ուսուցման չեղարկման մասին է։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում հոկտեմբերի 23-ին ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ դպրոցականները 12 տարվա ուսուցման ընթացքում ստանում են բավականաչափ գիտելիքներ այդ առարկաներից։ «Եվ դրանց կրկնությունը բուհերի պարտադիր ծրագրում ազդում է ոչ միայն ապագա մասնագետի որակական հատկանիշների, այլեւ կոնկրետ մասնագետների պատրաստմանն ուղղված այդ ծրագրի բովանդակության եւ որակի վրա»,- պարզաբանեց Հարությունյանը՝ ավելացնելով, որ դա թույլ կտա ուսանողներին ավելի շատ ժամանակ նվիրել իրենց համար ավելի կարեւոր մասնագիտական առարկաների ուսումնասիրմանը։

Նախարարն ընդգծեց, որ բուհերը կարող են այդ առարկաները ներառել իրենց ծրագրերում, բայց դրանք պարտադիր չեն լինի։

Հարությունյանը նաեւ ավելացրեց, որ հարցի քննարկումները դեռ շարունակվում են, եւ բոլոր կարծիքներն ու առաջարկությունները խորհրդարանում քննարկումից առաջ հաշվի կառնվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ