News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունում պաշտոնանկությունները շարունակվում են։  «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պաշտոնից ազատվել է ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։

Նա փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 19-ին՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հրամանով։

Հիշեցնենք, որ երեկ  Հովհաննես Քոչարյանը հայտարարել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն:

«Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման եւ գործունեության կարգի վերաբերյալ ու ռազմավարության ծրագրի հրապարակումից հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»,- նշել էր Քոչարյանը:

Նրա խոսքով՝ նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, որն իրավիճակային լուծումներ է առաջարկում:

Ոստիկանության հանդեպ վստահությունը պայմանավորված է քաղաքական իշխանության հանդեպ վերաբերմունքով․ պետի տեղակալ

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ