News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վամպիրների եւ այլ սահմռկեցուցիչ հրեշների մասին առասպելները, որոնք առկա են աշխարհի շատ մշակույթներում, որպես կանոն, խորհրդավոր հանգամանքներով ներծծված շատ հին պատմություն ունեն, հայտնում է Planet- today-ը։

Օրինակ, ժանիքները, ինչպես նաեւ արեւի լույսից եւ սխտորից վախը բացատրվում են, այսպես կոչված, էրիտրոպոետիկ պորֆիրիայով՝ ի ծնե հիվանդություն, որի ժամանակ մարդու մաշկի մեջ կուտակվում են արեւային  լույսով ակտիվացած մոլեկուլներ, որոնք թունավոր ազդեցություն ունեն։ Այդ մոլեկուլները վնասում են մաշկային թաղանթը եւ լնդերը՝ մերկացնելով ատամները եւ դրանց ժանիքների նման դարձնելով։ Նաեւ հիվանդների մոտ զարգանում է ծծումբ պարունակող ուտելիքի, օրինակ, ասենք, սխտորի հանդեպ բարձր զգայունություն։ Նման բան, իմիջիայլոց, զարգանում է նաեւ կատաղությամբ վարակվածների մոտ։

Վամպիրների, որպես գերեզմաններից վերածնված հանգուցյալների, մասին պատկերացումները կարող էին հայտնվել այն դեպքերի շնորհիվ, երբ մարդկանց ողջ էին թաղում։ Հնում դա շատ հաճախ էր տեղի ունենում։

«Նախկինում գերեզմանները հաճախ արտաշիրմումի էին ենթարկվում, որն արվում էր համոզվելու համար, որ հանգուցյալն իրոք մահացած է։ Մարդիկ հանում էին հանգուցյալներին եւ տագնապի մեջ հայտնվում, երբ տեսնում էին, որ մեռածի քթից կամ բերանից արյուն է հոսել։ Այն, ինչ կենսաբանական օրգանիզմի բնական քայքայման արդյունք է, ընդունվում էր որպես արնախում վամպիրի առկայություն»,- պատմում են գիտնականները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ