News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Նյու Յորքից Ռոջեր Ջոնսթոնը իսկական ցնցում է ապրել, երբ արագ սլացող նրա մեքենայի մեջ եղնիկ է թռել, գրում է UPI-ն։ Կենդանին հետեւի դռան մի լուսմուտից ներս, մյուսից դուրս է թռել։

«Ոչ ոք չի կարող հավատալ, ես ինքս դժվարությամբ եմ հավատում,- պատմել է Ջոնսթոնը,- Ես ղեկին էի, երբ նկատեցի ցատկող եղնիկին։ Հաջորդ պահին ես դղրդյուն լսեցի, կանգնեցրեցի մեքենան եւ հետեւի նստարանին ապակու բեկորներ ու բուրդ տեսա։ Արյուն չկար, միայն բուրդ ու ապակի։ Եղնիկը ցատկել-անցել էր լուսամուտների միջով՝ չդիպչելով դռներին»։

Վարորդը հայտնել է, որ բախման պահին ինքը 88 կմ/ժ արագությամբ անցնում էր Ֆորեսթպորտ քաղաքի մոտով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ