News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գործադուլի հարցը ծագել է Հարավկովկասյան երկաթուղու եւ աշխատակիցների միջեւ կոնֆլիկտի պատճառով։ Մենք աջակցում ենք խնդրի արագ լուծմանը։ Այս մասին հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում հայտարարեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքերով, կողմերը պետք է փոխզիջման գան։ «Անցկացվում են ակտիվ քննարկումներ։ Հարցը դեռեւս լուծված չէ։ Վաղը ես նախատեսում եմ հանդիպել գործադուլավոր երկաթուղայինների հետ։ Հարավկովկասյան երկաթուղու մեր գործընկերները իրենց աշխատակիցների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու պատրաստակամություն են հայտնել»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին, կեսօրից հետո, Հարավկովկասյան երկաթուղու Երեւանի, Գյումրիի եւ Սանահինի դեպոները գործադուլ էին հայտարարել։ Հայաստանում երկաթուղային կապը կաթվածահար է՝ չեն աշխատում ո՛չ բեռնատար, ո՛չ մարդատար գնացքները։

Աշխատակիցները պահանջում են 30 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, սակայն ՀԿԵ-ն չի համաձայնում։

Երկաթուղայինները պնդում են, որ իրենց աշխատավարձերը կրճատվել են պարգեւատրումների համակարգի ներդրման միջոցով։ Նրանք դրա դեմ են հանդես գալիս, քանի որ տարբեր պատճառներով պարգեւատրումներ չեն վճարում։

Խնդիրը վերաբերում է ընկերության ավելի քան 3000 աշխատակիցներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ