News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հասարակական տրանսպորտը հասանելի կդառնա Հայաստանի ամենահեռավոր գյուղերի համար: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ հանրապետության շատ գյուղերում տրանսպորտ չկա, քանի որ մասնավոր ընկերություններին պարզապես ձեռնտու չէ այնտեղ դատարկ մեքենաներ ուղարկելը:

«Հարցը լուծելու համար գյուղապետարաններին նոր ավտոբուսներ կտրամադրվեն: Արդեն սկսել են բաժանել դրանք: Արդեն երկու տարի ընթացող համայնքների խոշորացման ժամանակ բոլոր նոր համայնքապետարաններին տեխնիկական աջակցություն է տրամադրվում: Ոմանք ավտոբուս են խնդրել եւ ստացել են: Այժմ նրանք օրական առնվազն 2 անգամ իրենց ուժերով շրջկենտրոն են հասցնում գյուղի բնակիչներին: Ցանկանում ենք բոլոր հեռավոր գյուղերին նման որոշում առաջարկել: Դրանք բնակիչներին կհասցնեն մոտակա քաղաքներ, որտեղից էլ կանոնավոր կերպով տրանսպորտ է գնում դեպի Երեւան եւ այլ խոշոր քաղաքնե»,- նշեց Պապիկյանը:

Ընդ որում, նա նշեց, որ բոլոր գյուղերին տրանսպորտ տրամադրելու համար կպահանջվի մոտ 500 մլն դրամ: Նախարարը չխոսեց մեկ այլ կարեւոր խնդրի մասին. որոշ գյուղերում տրանսպորտ չկա ճանապարհների սարսափելի վիճակի պատճառով:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ