News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լոնդոնյան Թաուերում կնոջ եւ երեխայի կմախքներ են հայտնաբերվել։ Fox News-ը հայտնում է, որ դրանք վերջին 50 տարվա մեջ առաջին մարդկային աճյուններն են, որ գտնվել են Թաուերում։

Ամրոցը, որը մոտ 1000 տարեկան է, հայտնի է որպես նախկին բանտ եւ պետական դավաճանության համար մեղադրվողների մահապատժի վայր։ Հենրիխ VIII թագավորի վեց կանանցից երկուսը՝ Աննա Բոլեյնը եւ Քեթրին Հովարդը գլխատվել են Թաուեր համալիրում։

Իր բլոգում Պատմական թագավորական պալատի շենքերի համակարգող Ալֆրեդ Հոքինսը պարզաբանել է, որ անհայտ կնոջ եւ երեխայի կմախքները հայտնաբերվել են այս տարվա սկզբին։ Հնագետները դրանք գտել են Սուրբ Պետրոսի  եւ Վինկուլայի աշտարակի մատուռի մուտքի մոտ պեղումների ժամանակ։

Կինը եղել է 35-45, երեխան 7 տարեկան։ Դագաղի մեխերի առկայության եւ կմախքների դիրքի պատճառով համարվում է, որ կինը դագաղի մեջ է թաղվել, իսկ երեխային, ամենայն հավանականությամբ, պարզապես սավանով փաթաթել են։

Մարմինները հուղարկավորվել են 1450-1550 թվականների միջեւ։ Բռնի մահվան նշաններ չկան։ Սակայն ոսկորների անալիզը ցույց է տվել, որ կինը եւ երեխան ծանր պայմաններում են ապրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ