News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիական Քոբանիի (Այն էլ Արաբ) շրջակայքում ռուսական ռազմական ոստիկանության բազան տեղակայված է Թուրքիայի սահմանից 2 կմ հեռավորությամբ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Սիրիայում ռուսական զորքերի խմբավորման հրամանատարության ներկայացուցիչ Իգոր Սերիցկին:

«Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հոկտեմբերի 23-ի կեսօրից ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները պարեկումը սկսել են սիրիա-թուրքական սահմանի երկայնքով: Պարեկման գոտու մեջ է մտնում նաեւ Այն էլ Արաբ քաղաքը, մեր ռազմական ոստիկանները Եփրատից այն կողմ այդքան հեռու դեռեւս չէին եղել: Բազան տեղակայված է Այն էլ Արաբից մի քանի կիլոմետր եւ թուրքական տարածքից 2 կմ հեռավորությամբ գտնվող սահմանապահ ուղեկալում, ինչպես նաեւ քաղաքի շրջակայքում»,- ասել է Սերիցկին:

Նա նշել է, որ բազան գտնվում է գերիշխող բարձունքում եւ հագեցած է նաեւ կապի աշտարակով: Ռուս ռազմական ոստիկանները սիրիացի սահմանապահների հետ այստեղից կվերահսկեն սահմանամերձ գոտուց քրդական կազմավորումների դուրսբերումը:

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» վարչակազմում քաղաքացիական պաշտպանության նախարար Օսման Շեյխ Հասենը, որը դիմավորել է Քոբանի ժամանած «Տիգր» զրահամեքենաների շարասյունը, պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ծագող բոլոր հարցերով: «Մենք հասկանում ենք այս շրջանում ձեր գտնվելու կարեւորությունը եւ իհարկե, պատրաստ ենք համագործակցելու»,- հավաստիացրել է ՍԴՈՒ ներկայացուցիչը:

Հալեպ նահանգի արեւելքում Քոբանի քաղաքը Սիրիայի կառավարության վերահսկողության տակ է անցել մի քանի օր առաջ: Մինչ այդ՝ 2015 թվականի հունվարից, երբ քրդական ջոկատները եւ նրանց դաշնակիցները քաղաքը պաշտպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից, այն վերահսկում էին ՍԴՈՒ ուժերը:

Քրդերի հեռանալը կապված է Սիրիայի հյուսիս-արեւելքում հոկտեմբերի 9-ին Թուրքիայի սկսած «Խաղաղության ակունք» գործողության հետ, որի նպատակն է սիրիական տարածքում ընդհանուր սահմանի երկայնքով 30 կմ լայնությամբ բուֆերային գոտու ստեղծումը: ՍԴՈՒ-ին աջակցող Միացյալ Նահանգները եւ Թուրքիան հոկտեմբերի 17-ին պայմանավորվել էին 120 ժամով գործողությունը դադարեցնելու մասին՝ ՍԴՈՒ հիմքը կազմող քուրդ զինյալներին թույլ տալու հեռանալ բուֆերային գոտուց:

Հոկտեմբերի 22-ին Սոչիում Պուտինն ու Էրդողանը ստորագրել էին իրավիճակի կարգավորման համատեղ գործողությունների մասին հուշագիր: Փաստաթղթի համաձայն՝ ռուսական ռազմական ոստիկանությունը եւ սիրիական բանակը հոկտեմբերի 23-ին մտել են շրջաններ, որոնք սահմանակից են թուրքական գործողության գոտուն: Քրդերին տրվել է եւս 150 ժամ, որ լքեն 30-կիլոմետրանոց գոտին: Հոկտեմբերի 23-ի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՍԴՈՒ գլխավոր հրամանատար Մազլում Աբդիի հետ զրույցում հավաստիացրել է, որ այս գոտու խաղաղ բնակիչների հեռանալու անհրաժեշտություն չկա, նրանց անվտանգությունը երաշխավորելու են ռուս եւ սիրիացի զինվորականները: ՌԴ ռազմական գերատեսչությունից հայտնել էին, որ Աբդին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին եւ Պուտինին քրդերի անվտանգությունն ապահովելու եւ «քայլերի համար, որոնք ձեռնարկվել են մարտական գործողությունների դադարեցման նպատակով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ