News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այն որ Հայաստանի հեղափոխությունը ԱՄՆ֊ի շահերին է ծառայում, բաց տեքստով խոսվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումների վերաբերյալ Ամերիկայի ձայնի ռեպորտաժում:Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Վահան Իշխանյանը:

«Այսպես.

ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տնօրեն Միրիամ Լանդսկոյը Հայաստանի ձեռքբերումների մեջ նշում է այն որ կալանվորվել և դատվում է Պուտինի ընկերը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Իսկ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհդական Արսեն Խառատյանը ասում է որ այս հեղափոխությունը չէր կարող լինել առանց ամերիկյան հսկակյական աջակցության։

Ապա Դանիել Իոնեսյանն էլ ասում է որ հեղափոխական իշխանության դեմ պայքարում են Ռուսաստանի աջակցությունը վայելող ուժերը ու կոչ է անում «սառեցնել ԱՄՆ֊ում և ամենուրեք այն անձանց սեփականությունը որոնք դատապարտվել են Հայաստանում իրավախատումների համար»։

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ԱՄՆ կոնգրեսականներին ասում է «մեր սերդնի համար սա վերջին հնարավորությունն է ամուր ժողավրդավարություն կառուցելու կարևորագույն առաջադրանքը»։ Քանի որ այս խոսքերը հնչում են այն նույն ժամանակ, երբ բժշկին վիրահատական սեղանից կտրում տանում են ԱԱԾ հարցաքննության, երբ զնդան են նետում անմեղ մարդուն միայն այն բանի համար, որ առնչություն ունի վարչապետի ցանկությունները մերժող դատավորի հետ, և երբ ընդհանրապես վերացնում են ժողովրդավարության խորհդանիշը դատարանի երերուն անկախությունը, ուրեմն, խոսքը այլ «վերջին հնարավորության» մասին է։

Ինչպես Սաակաշվիլիի բռնապետությունն ու ուկրաինական մայդանն էր, Հայաստանում էլ «ամուր ժողովրդավարություն կառուցելու» կոնսպիրացիայի տակ թաքնված է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ավերելու ամերիկյան «առաջադրանքը» և «վերջին հնարավորությունը»։ Իշխանափոխության դեպքում, այս «վերջին հնարավորությունը» բաց կթողնվի։ Իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ եթե այս «առաջադրանքը» իրականանա, նայեք Վրաստանին, ապա Ուկրաինային և աղետի չափերը մի քանի անգամ բազմապատկեք։ (հղումը մեկնաբանության մեջ)», -գրել է Իշխանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ