News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Կառավարությունը պետք է կարողանա իր կատարած բարեփոխումները ներկայացնել ոչ միայն պաշտոնական, այլ նաեւ առօրյա լեզվով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  կառավարության որոշումներից մեկին, որով Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով է իրականացվելու:

«Վերջին շրջանում աղմուկ է ձեւավորվում, թե իբր մենք տարեցների խնամքի տուն ենք փակում, կամ գիշերօթիկ դպրոցի հետ կապված աղմուկ կա: Մենք պետք է հստակ արձանագրենք, թե ինչ ենք անում: Մենք այդ հաստատություններում ծառայությունները մրցույթով արտապատվիրակում ենք մասնավոր կամ բարեգործական կազմակերպությունների: Այսինքն կառավարությունն նույն ֆինանսավորումը, որ տալիս է, հայտարարում է մրցույթ, ընտրում է կազմակերպություն, որը տարեցներին կմատուցի ծառայություններ:

Այս որոշմամբ հնարավորություն ենք տալիս, որ շահառուն հնարավորություն ունենա ընտրել՝ ա՞յս կազմակերպության ծառայությունից է ուզում օգտվել, թե մեկ այլ կազմակերպության ծառայությունից: Շահառուի հետեւից իր համար նախատեսված ֆինանսավորումը կգնա այդ մյուս կազմակերպությանը:

Արդյունքում շահառու տարեցները ոչ թե կհայտնվեն «կալանավորի» կարգավիճակում այս կամ այն կազմակերպությանը, այլ նաեւ հնարավորություն կունենան վերաբերմունք արտահայտելով արտահայտել նաեւ պետության վերաբերմեւնքը այս կամ այն կազմակերպության նկատմամբ: Սա արվում է հենց շահառուների համար, նրանց մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ Գյումրիում հանդիպել է Գյումրիիտուն-ինտերնատի աշխատանքային կոլեկտիվին. «Նույնիսկ վիզուալ կարելի էր տեսնել, որ նրանց պատշաճ ծառայություն չի մատուցվում, որովհետեւ այդ համակարգը հնացած է: Պետք է շահառուն լինի սուբյեկտը, որը հնարավորություն ունենա գնահատել իրենց մատուցվող ծառայությունների որակը, ասել՝ հոգ է, թե դժգոհ: Հիմա էլ կարող են ասել՝ գոհ են կամ դժգոհ, բայց վախը սրտներում է»:

Ինչ վերաբերում է Գյումրիում գիշերօթիկ դպրոց փակելու խնդրին, վարչապետն ասաց. «Մենք պարզեցինք, որ այնտեղ ավելի շատ աշխատող կա, քան երեխա: Ասում են՝ աշխատատեղ է, բայց այդտեղ երեխան է մեր շահառուն: Մեր խնդիրը չէ աշխատատեղ ստեղծելը, մեր խնդիրն է, որ երեխայի շահերը պաշտպանենք: Այս փոփոխությունները նրա համար են, որ միջոցները գնան երեխայի հետեւից, մտնեն նրա ընտանիք, փորձեն այնտեղ որոշակի ներդրում անել, որ այդ ընտանիքն ավելի բարենպաստ միջավայր դառնա երեխայի համար: Մեր այս համակարգերը որոշակի շերտավորման ֆոն են ստեղծել, մենք առանց սենտիմենտների դրա դեմ պետք է պայքարենք:

Պետք է խիստ վերահսկողություն սահմանել, որ այդ կոպեկ փախցնոցների հնարավոր վտանգները կառավարենք: Կարեւոր է, որ այդ գումարները հասնեն հասցեատերերին»:

Իր հերթին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ 2020 թվականից 3300 երեխայի համար ՀՀ 10 մարզերում կտրադրվեն ցերեկային ծառայություններ. «Սա կտա հնարավորություն, որ երեխան ոչ թե քնի գիշերօթիկում, այլ ապրի իր ընտանիքում, հաճախի իր համայնքի դպրոց: Մենք ապահովում ենք աջակցություն ընտանիքին՝ կենցաղային պայմանների բարելավում, աշխատանքային հնարավորությունների ստեղծում, եւ միայն դրա արդյունքում կարող են ապահովել երեխայի վերադարձն ընտանիք»:

Նշենք, որ դեմ ամիսնե առաջ կառավարությունից հայտնել էին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկել է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և  պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության  N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ