Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։ Դատարանը միաժամանակ ոչ իրավաչափ ճանաչեց Բաբայանին ձերբակալելու որոշումը։ Հիշեցնենք` Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հաջորդ օրը ՀՔԾ–ն Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման օժանդակելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիք կատարելը) մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք: Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով 2018 թվականի մարտի 2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

Պարոն Թունյանի հետ կարող էիք խորհրդակցել, նորից եմ ասում. Մինասյանը՝ Գրիգորյանին

Ես վստահ եմ՝ շուտով կլսեք արդարացումների մասին. Մինասյանը` եղբոր գործի մասին

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա I ԼՈՒՐԵՐ I 16:00

«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվել է I ԼՈՒՐԵՐ I 14:00

Աշխարհում չկա նման բան, որ մի երկիր մյուսից պահանջի սահմանադրություն փոխել. Վարդեւանյան

2018 թվականին մեր ժողովրդին խաբել են, խաբել է Նիկոլ Փաշինյանը. Էդգար Ղազարյան

Ադրբեջանը հասկացել է՝ ինչքան շատ ձգի պայմանագիրը, այնքան շատ կվերցնի մեզնից. Նարեկ Կարապետյան

Ասֆալտը քերել, փոսերը չեն լցրել. Երեւանում բազմաթիվ մեքենաներ են վնասվել I ԼՈՒՐԵՐ I 12:00

Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան

Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը եւ մարզիչներն ամփոփում են ԱԱ-ն

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնապահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Առաջարկներ հատուկ պայմաններով. վերաբացվել է Կոնվերս Բանկը Կումայրի մասնաճյուղը