Որեւէ նպատակադրված գաղտնի որոշում չի եղել, ուղղակի վարչապետի եւ վարչապետի աշխատակազմի կողմից սահմանվել են պարգեւավճարի առավելագույն չափեր, որպեսզի պրոցեսը որոշակիորեն կառավարվի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Օրինակ, այս որոշակի առավելագույն չափերի սահմանման արդյունքում իմ պարգեւավճարը նվազել է, նախորդ տարի ավելի շատ է  եղել։ Ես էլ եմ այդ 1,5 միլիոնը ստանում, առաջ 2 մլն էի ստանում»,-նշեց նա։

Ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների եւ նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։